Disney-ի մուլտֆիլմերի հերոսների իրական նախատիպերը՝ ֆոտոշարքով
Մուլտիպլիկացիոն ֆիլմի հերոս ստեղծելու համար տքնաջան աշխատանք է պահանջվում, գրում է fit4brain.com-ը։
Նկարիչները և ստուդիաները հարյուր հազարավոր հերոսների տարբերակների միջից ընտրում են ամնահամապատասխանը և նոր միայն անցնում մուլտֆիլմի նկարահանմանը։
Յուրաքանչյուր մանրուք կարևոր է՝ սկսած հագուստից, աչքերի և մաշկի գույնից մինչև վարսերի գույնը։
Քչերը գիտեն, որ հայտնի մուլտֆիլմերի հերոսների ստեղծման համար նմանակ են ծառայել հայտնի դերասաններ։
Կայքը ներկայացնում է լուսանկարների շարք, որտեղ կարելի է նմանություններ գտնել Disney-ի մուլտֆիլմերի հերոսների և դրանց համար նմանակ ծառայած հայտնի դերասանների միջև։
Ալադինը նկարվել է Թոմ Քրուզի պատկերով
Ջին՝ Ռոբին Ուիլիամս
Չար թագուհին նկարվել է դերասանուհի Ջոան Քրոուֆորդի օրինակով
Ջրահարս Արիելը նկարվել է Ալիսա Միլանոյի պատկերով
Պոկահոնտաս՝ Իռեն Բեդարդ
Չար Ուրսուլան նկարվել է Դիվայն մականունով տրանսվեստիտի պատկերով
Բելը նկարվել է գրող Շերի Սթոոուների պատկերով
Անգղները The Beatles խմբի սանրվածքով
Սպիտակաձյունիկը՝ Մարջ Չեմպիոնի տեսքով, ով 1930-40ականների աստղ էր
Մալեֆիսենթը՝ Էլինոր Օդլիի բեմական կերպարով










