Վանաձորի «Երեք լճեր» կոչվող վայրում տղամարդու դի է հայտնաբերվել

14:26 • 02.08.15


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 2-ին՝  ժամը 11.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Երեք լճեր» կոչվող տարածքի առաջին լճում, տարեց տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

 

Վանաձորի «Երեք լճեր» կոչվող վայրում տղամարդու դի է հայտնաբերվել