Ուիթնի Հյուսթոնի աղջկա դին նկարել ու թանկ վաճառել են մամուլին. (լուսանկարներ)

23:20 • 03.08.15

People հանդեսը հայտնում է, որ այսօր հողին են հանձնել Ուիթնի Հյուսթոնի դստերը` 22-ամյա Բոբի Քրիստինային, որը մահացել էր ողբերգական հանգամանքներում` շուրջ կես տարի կենաց ու մահու պայքարից հետո:

 

Ըստ աղբյուրի` Բոբի Քրիստինայի հուղարկավորել են Նյու Ջերսիում` Ուեսթֆիլդի «Ֆեյրվյու» գերեզմանատանը` մոր գերեզմանի կողքին:

 

TMZ տաբլոիդը հայտնում է նաև, որ ինչ-որ մեկը գաղտնի լուսանկարել է Բոբի Քրիստինայի դիակը` դագաղի մեջ և այդ լուսանկարը շատ թանկ վաճառել լրատվամիջոցներից մեկին: Ըստ աղբյուրի` այդ լուսանկարի համար վճարել են 100 հազար ԱՄՆ դոլար:

 

Աղբյուրը հայտնում է, որ հանգուցյալ Բոբի Քրիստինային կարողացել են նկարահանել` չնայած անվտանգության խիստ միջոցառումներին:

 

Ուիթնի Հյուսթոնի աղջկա դին նկարել ու թանկ վաճառել են մամուլին. (լուսանկարներ)