7 վայր, ուր սովորական մարդիկ չեն կարող մուտք գործել (լուսանկարներ)

09:12 • 05.08.15

Չնայած ժամանակակից աշխարհում փողի ու զբաղեցրած սոցիալական բարձր դիրքի շնորհիվ կարելի է ստանալ, գրեթե, ամեն բան, այնուհանդերձ՝ աշխարհում կան վայրեր, որտեղ չի թույլատրվում նույնիսկ ամենահարուստ ու հզոր անձանց մուտքը:

 

Fishki.net կայքը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել այդպիսի վայրերի ցանկում և ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է դրանցից մի քանիսը.

 

1. Նկուղ, որտեղ պահվում է «Կոկա Կոլայի» գաղտնի բաղադրատոմսը, Ջորջիա նահանգ, ԱՄՆ

 15. Подвал, где хранится секрет рецептов Кока Колы – штат Джорджия, США запрещено, места, факты

2. Շպիցբերգենի համաշխարհային սերմնապահոցը, Նորվեգիա

 

Այս վայրը կարելի է տարատեսակ սերմերի «Նոյան տապան» համարել: Այն երաշխավորում է, որ գլոբալ տարերային աղետի դեպքում մարդկությունը կկարողանա վերականգնել ոչնչացված սերմնատեսակները:

14. Всемирное семенохранилище на Шпицбергене – Норвегия запрещено, места, факты

3. Յավարի արգելոց, Բրազիլիա


Ամազոնի ջունգլիներում գտնվող արգելոցում հարյուրամյակներ շարունակ արտաքին աշխարհից մեկուսացվածության պայմաններում ապրում են տարբեր ցեղախմբեր: Նրանց անվտանգությունն ապահովելու համար Բրազիլիայի իշխանություններն արգելել են մարդկանց մուտքը:


 11. Резервация Явари – Бразилия запрещено, места, факты

 

4. Գոտի 51, Նևադա նահանգ, ԱՄՆ


Այս գոտին անմիջական կապ ունի այլմոլորակայինների գոյությանն առնչվող հարցերի հետ: Այն իրենից ներկայացնում է խիստ հսկողության տակ գտնվող ռազմաբազա, որի գոյության փաստն ԱՄՆ-ի իշխանությունները հերքում են:

 

10. Зона 51 – штат Невада, США запрещено, места, факты

5. Հյուսիսային Սենտինելյան կղզի

Հնդկական օվկիանոսում գտնվող չքնաղ բնությամբ կղզին ծածկված է անանցանելի ջունգլիներով և ունի արտաքին աշխարհի հանդեպ թշնամաբար տրամադրված բնակիչներ: Նրանք չեն ցանկանում որևէ կոնտակտի մեջ մտնել այլոց հետ, ուստի Հնդկաստանի իշխանությունները հարգում են նրանց կամքն ու արգելում մուտքը դեպի Հյուսիսային Սենտինելյան կղզի:

 

 9. Северный Сентинельский остров – Андаманские острова, Бенгальский залив запрещено, места, факты

6. Դիսնեյյան ակումբ 33, Նոր Օռլեան, ԱՄՆ


Այն համարվում է «Դիսնեյլենդի» գաղտնի ընկերակցությունը, որի գոյության մասին գիտեն միայն դրա անդամները: Այն որպես գաղտնի ընկերակցություն հիմնադրվել է 1967թ.` Ուոլթ Դիսնեյի կողմից: Դրան անդամակցել են գործարարներ, քաղաքական գործիչներ, հայտնի անձինք, ովքեր այցելել են «Դիսնեյլենդ»:

8. Диснеевский клуб 33 – Новый Орлеан, США запрещено, места, факты

7.Մեժգորյե, Ռուսաստան


Ռուսական այս քաղաքն առանձնահատուկ է նրանով, որ այնտեղ անհնար է մուտք գործել առանց հատուկ թույլտվության: Մեժգորյե փակ քաղաքում ապրում են գաղտնի աշխատավայրերում աշխատող մարդիկ: Ամերիկացի ռազմական վերլուծաբանները կարծում են, որ Մեժգորյեում են բնակվում միջուկային զենքի ստեղծման հետ կապ ունեցող մասնագետները:

 

5. Межгорье – Башкортостан, Россия запрещено, места, факты