«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի «Արսօյլ» ընկերությունը այս տարվա սկզբից չի գործում

10:32 • 05.08.15

«ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող,  1997-ին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, պարզվում է՝ այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը` 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է:

 

Ավելին՝ գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»: Այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ, ըստ վճարած հարկերի, ընկերության գործերը հաջող են ընթացել: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է՝ փորձում է կապվել Գուրգեն Արսենյանի հետ, սակայն ապարդյուն. պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում»,- գրում  է թերթը:

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի «Արսօյլ» ընկերությունը այս տարվա սկզբից չի գործում