«Միսիս Ռուսաստան- 2015» գեղեցկության մրցույթում հաղթել է 6 երեխաների մայր Եկատերինա Կրիմելը (լուսանկարներ)

10:04 • 10.08.15

Մոսկվայում կայացել է «Միսիս Ռուսաստան- 2015» գեղեցկության ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը, որի կապակցությամբ ՌԴ մայրաքաղաքում են հավաքվել գեղեցկուհիներ երկրի տարբեր անկյուններից:

 

Ինչպես նշում է ntv.ru-ն, հաղթող է ճանաչվել երկրի «հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ Պետերբուրգը ներկայացնող Եկատերինա Կրիմելը, ով 6 երեխաների մայր է: Երեսունյոթամյա կինը պատմել է, որ իր գեղեցկության գաղտնիքն առ Աստված ունեցած մեծ հավատի ու սիրո մեջ է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Միսիս Ռուսաստան» մրցույթին մասնակցելու համար կանայք պետք է ամուսնացած լինեն և ունենան առնվազն 1 երեխա:

«Միսիս Ռուսաստան- 2015» գեղեցկության մրցույթում հաղթել է 6 երեխաների մայր Եկատերինա Կրիմելը (լուսանկարներ)