Պարգևներից զրկելու իրավական ընթացակարգ չկա. Արսեն Բաբայանը՝ Նիկողոսյանին ԱԺ պատվո մեդալից զրկելու վերաբերյալ

17:29 • 13.08.15

 

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որպես պատասխան գրություն, ուղարկվում է պատասխան, որով նշվում է, որ որևէ անձի ԱԺ պատվո մեդալից զրկելու իրավական ընթացակարգ Հայաստանում չկա: Այս մասին  Tert.am-ին հայտնեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
 

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում  ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դրա համար  որպես հիմք  մատնանշել էր  «ԱԺ կանոնակարգ-օրենքն» ու   հայտնի իրավական սկզբունք, որով  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով  2002-ին  գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն  աստիճանազրկեց գեներալ-լեյտենանտի կոչումից:


Արսեն Բաբայանի մեկնաբանության համաձայն`«եթե ինչ-որ մի տեղ ինչ-որ մի նախադեպ կա, դա դեռ օրենք չէ: Ամեն դեպքում, այս պահին գործող օրենսդրությամբ` պարգևներից զրկելու ընթացակարգ գոյություն չունի»:

 

Պարգևներից զրկելու իրավական ընթացակարգ չկա. Արսեն Բաբայանը՝ Նիկողոսյանին ԱԺ պատվո մեդալից զրկելու վերաբերյալ