Երասխ գյուղի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է. նոր մանրամասներ

18:20 • 13.08.15

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է:

 

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

 

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք,  որ տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում:  Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները»,–ասվում է հաղորդագրությունում: