Գերմանիայում 16-ամյա աղջիկը ոսկե ձուլակտոր է հայտնաբերել լճում

00:36 • 13.08.15

Գերմանիայում 16-ամյա աղջիկը լճում լողալիս կես կիլոգրամանոց ոսկե ձուլակտոր է հայտնաբերել, որի արժեքը գնահատվում է 15 000 եվրո (16 800 դոլար):

Ինչպես տեղեկացնում է Корреспондент- ը` աղջիկը ոսկին հայտնաբերել մոտ երկու մետր խորության ջրերում`  Բավարիայի Կյոնիգզեե լճի ափերի մոտ, որից հետո այն ոստիկանությանն է հանձնել:

Ներկա պահին ոստիկանները փորձում են պարզել ոսկե սալիկի ծագումն ու գտնել դրա սեփականատիրոջը:

Երեքշաբթի ոստիկան սուզորդները ուսումնասիրել են լճի հատակը, սակայն ուրիշ ոչինչ չեն հայտնաբերել: