Սասունում հայկական վանք ու հարակից գերեզմանատուն են հրկիզել

15:25 • 18.08.15

Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի հայերի մշակութային դիմակայության միությունը բողոք է ներկայացրել Սասունի Սուրբ Պետրոս հայկական վանքն ու շրջակայքի հայկական գերեզմանները հրդեհելու փաստի առթիվ։

 

Ինչպես տեղեկացնում է Demokrathaber կայքը, միության ղեկավար Ազիզ Դաղջըն ցանկացել է, որ այդ միջադեպը լուսաբանվի, քանի որ դրա հետևանքով հայ հոգևորականների ոսկորներ են այրվել։

 

Դաղջըն նշել է, որ ժանդարմերիան դեպքի վայր չի մեկնել։


«Բաթմանի ժանդարմերիա զանգեցինք։ Ասացին, որ հրշեջներ են ուղարկել։ Սակայն անհնար էր, որ հրշեջ մեքենան հասներ Սասունի շրջանի Մեշելի գյուղում գտնվող եկեղեցի, քանի որ դրա ճանապարհը դեռ բաց չէ։ Մենք պետք է երախտապարտ լինենք Մեշելի գյուղի ժողովրդին՝ հրդեհը մարելու համար»,-ասել է Դաղջըն։

Սասունում հայկական վանք ու հարակից գերեզմանատուն են հրկիզել