Քիմ Քարդաշյանի քույրը հագել է մոր լողազգեստը, ինչը «քվեարկության» պատճառ է դարձել. լուսանկարներ

22:46 • 22.08.15

The Huffington Post-ը հայտնում է Քարդաշյանների ընտանիքի առաջ ծառացած նոր «խնդրի» մասին, որը լուծվում է քվեարկությամբ:


Քիմ Քարդաշյանի փոքր քույրերից Քայլին հագել է իրենց մոր` Քրիս Ջեների հին լողազգեստը: Իսկ Քլոե Քարդաշյանը, որը Քիմի հետ Հայաստան էր եկել, սոցցանցերում տարածել է միևնույն լողազգեստով իր մոր ու քրոջ համադրված լուսանկարը և առաջարկել «քվեարկել», թե նրանցից ում է լողազգեստը ավելի սազում:


Աղբյուրը նկատում է, որ սա հանգստի սեզոնի համար շատ ակտուալ հարցադրում է: Ի դեպ, Քայլին մոր լողազգեստը հագել էր Մեքսիկայում հանգստանալիս:



Քիմ Քարդաշյանի քույրը հագել է մոր լողազգեստը, ինչը «քվեարկության» պատճառ է դարձել. լուսանկարներ