Կատուները նույնպես հույզեր ունեն. ամերիկացի լուսանկարչի ֆոտոնախագիծը (լուսանկարներ)
15:10 • 22.08.15
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում բնակվող և աշխատող լուսանկարիչ Էնդրյու Մարտիլան ստեղծել է հետաքրքիր և զգացմունքային ֆոտոշարք, որում պատկերված են դեմքի տարբեր արտահայտություններով կատուներ, գրում է Daily Mail-ը։
29-ամյա լուսանկարիչն իրեն համարում է կատուների սիրահար և գտնում, որ չնայած այն տարածված կարծրատիպին, թե կատուներն ամբողջ օրն ուտում են ու ննջում, ամեն դեպքում ունենում են տարբեր զգացմունքներ և հույզեր և արտահայտում իրենց վերաբերմունքն աչքերով և դեմքի «համով» արտահայտություններով։
«Ես իմ ֆոտոնախագծով փորձել եմ ցույց տալ, որ կատուները սառը կենդանիներ չեն։ Դրանք կարողանում են ցուցադրել տարատեսակ հույզեր՝ վախ, սեր, ուրախություն, կապվածություն, ձանձրույթ և զայրույթ»,- ասել է Էնդրյուն։
Անմեղություն

Հոգնածություն

Հետաքրքրասիրություն

Կրքոտություն

Նազանք

Հանգստություն

Համբերատարություն

Շփոթություն

Վրեժատենչ

Հիասթափություն

Զայրույթ

Placeholder










