ՉԳՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ
Ահա` մոտ 2 ամիս տևած աշխատանքներից հետո, վերաբացվել է Tert.am-ի բլոգների հատվածը` ավելի շատ արդեն սյունյակների ձևաչափում: Իմ ասոցիացիաներում դա ահագին նման է... Սուեզի ջրանցքի վերաբացմանը, որ տեղի ունեցավ վերջերս:
Սուեզի ջրանցքի պես սա էլ մի բան է, որ կար, կարևոր էր, ուներ որոշակի առաքելություն, իր գործը անում էր, խնդիրներ բարձրացնում, որոշակիորեն նպատակների հասնում, «տեղ հասցնում» (իմ դեպքում)...
Հիմա էլի` էդ ամեն նշվածը կա, միայն թե ավելի բարեկարգված` տեխնիկապես, ինչպես նույն Սուեզի ջրանցքը:
Շատ շատ բաներ ունեմ ներկայացնելու առաջիկայում. իլյուզիվ դիտարկումներից մինչև էքսկլյուզիվ հարցազրույցներ: Բայց դա` առաջիկայում: Հետևեք:
ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ
TERT.AM-ում
ТWITTER-ում
FACEBOOK-ում
Պարզապես մտեք հղումներով,
like արեք և առաջինը կարդացեք էն,
ինչի համար իմ հետևորդների թվում է
նաև Ջեյմս Ուորլիքը
Մինչ այդ ուզում եմ նախ ի մի բերեմ... չգրվածը` մի տեսակ գրեմ չգրվածի մասին: Քանի որ`
2 ամիսը բավականին երկար ժամանակ է`
ասելիք ունենալու և դա... չգրելու, չհայտնելու, չտարածելու համար,
մանավանդ, որ tert.am-ի բլոգային հարթակից դա անելը արդեն տարիների պրակտիկա ու «բարի ավանդույթ» է:
Մանավանդ, որ թվում է` կյանքն անհավանական բուռն էր նախորդ մոտ 2 ամիսներին` մշակութային, սոցիալական, ինչի չէ` նաև քաղաքական ասպարեզում էնքան բան էր կատարվում, որ թվում է հազիվ էլ մարդ հասցներ գրել-անդրադառնալ, եթե տեխնիկապես դա հնարավոր լիներ` բլոգային հարթակի գործելու դեպքում: Էդ ամեն բուռն ու շատին գալիս-ավելանում են սեփական դիտարկումներդ, ասոցիացիաներդ, վիզուալ զուգահեռները:
Էս շրջանում եռում էր էն, ինչ ես անվանում եմ «7 դրամից 7 տարվա» պատմություն` #ElectricYerevan-ի «լավագույն ժամանակները» ու Սահմանադրության բարեփոխումների արշավ-հակաարշավը:
Փառատոնային անցուդարձը. եղավ «Ոսկե ծիրանը»` իր ծիրանի տոլմայով, լավ ֆիլմերով, թերի ու հիասթափցնող միջոցառումներով: Էս շրջանում էլ Երևանը տեսավ իր ամենաթանկ ծիծիկներին: Ինչպես նաև` Նաստասյա Կինսկիին ու Արտավազդ Փելեշյանին:
Ծիրանի սեզոնին անմիջապես հաջորդեց Ձմերուկի փառատոնը, հետո Խաղողը օրհնվեց, հետո էլ Լավաշի փառատոն էր:
Եղան ու անցան էս անհավանական շոգերը, որոնցում մենք փաստորեն ողջ մնացինք` առանց ոչ մի զոհի` ի տարբերություն հնդիկների, պակիստանցիների, եգիպտոսցիների ու անգամ ֆրանսիացոց:
Ստեղծվեց էս դրությունը Ղարաբաղի ներսում` Ստերլիգովի այցով պայմանավորված, ու Ղարաբաղի շուրջ` միջազգային ատյաններում. կարծես իսկապես վճռորոշ շրջան ենք թևակոխել:
Բացառիկ կարգով է էս մասին խոսել եմ Ուորլիքի հետ: Հետևեք:
Եկեղեցաշինության աննախադեպ բում` մյուս կողմից: Ավելին` կղերականացման: Եկեղեցին / առերես հավատավորությունը ասես ներխուժել է անգամ հասարակական տրանսպորտ:
Մի տեսակ երկընտրանքի առաջ ես քեզ զգում`
խաղաղություն փնտրե՞ս, թե՞ «փո՞ղ է պետք` այցելես»:
Գրանցվեց ու շարունակվում է մեկ այլ` հանապազօրյա բռնությունների աննախադեպ «բումը» մեր երկրում. օրը ցերեկով մորթում ու գնդակահարում են հայտնի մարդկանց ու շարքային «մահկանացուների» իրենց տան բակում ու տան մեջ:
Էս ամենի հետ ավելի անմիջական գործ ունեցող մարդիկ փաստում են, էս շրջանում գրեթե չի եղել մի օր, որ մարդ չսպանեն, չծեծեն, չփշրեն... սա էն ամենաթողության ու նույնիսկ խրախուսման շարունակությունն է, որ թույլ են տրվել, ներվել են որոշ մարդկանց:
Դե, բարեբախտաբար, թե դժբախտաբար, tert-ի բլոգը գործունեությունների միակ հարթակը չի` անձամբ ինձ համար. ու էսքան չգրվածը մի տեսակ «սուբլիմացվեց»` ավելի ու ավելի ինտենսիվ թարգմանչական գործունեության` նորից բացահայտելով բառի լատիներեն նշանակությունը:
Իսկապես, «թարգմանիչ» (interpres) ասվածը միանգամից ինչքան բան է նշանակում. մեկնաբանից մինչև մարգարե:
Խորենացու ասած` «անպարապ ի թարգմանութեանց»: Այ քեզ երանություն:
Էս ամառ ես թարգմանեցի հին ու նոր մի շարք կարևոր ֆիլմեր, այդ թվում` Մալյանի «Կարոտը»` անգլերեն, և 2015-ի «1915»-ը հայերեն: Վերջինս մինչ այդ էլ թարգմանվել էր պրեմիերայի համար: Բայց «Ոսկե ծիրան - 2015»-ի համար նոր թարգմանության կարիք կա, պարզվեց:
Ֆիլմ թարգմանելիս ելակ մի կերեք p).
«Ոսկե ծիրան - 2015»-ի ամենահետաքրքիր ֆիլմերից մեկը` թարգմանության գործընթացում
Նախ «Ոսկե ծիրանի» ֆիլմերն էին: Հիմա էլ, ամենօրյա ռեժիմով, շարունակում եմ աշխատանքը Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային անգլալեզու մամուլի անդրադարձների մոնիթորինգի գծով` պատկան կառույցի համար:
«Ամենօրյա ռեժիմից» ու թարգմանչականից կա նաև միջազգային լրատվությունը` Tert.am: Մի այլ երանություն էլ դա է: Եկել եմ եզրակացության, որ հայտնի արտահայտությունը փոխած կարելի է ասել` There is no business like showbusiness/ newsmaking:
Իսկնյուզմեյքինգը/լրատվությունը այնուամենայնիվ մարդկանց զբաղեցնելու բիզնեսն/արվեստն է, դու էլ` դրա մասինիկը:
Իսկ հարյուր հազարավոր օնլայն հանդիսատեսի զբաղեցնելը ամենաբարդ բաներից է աշխարհում:
Էս ամենից բացի մտահոգություններ էլ կան իհարկե, ավելի շատ` տեսահոգություններ, թե ինչու է մեր դրոշը վաճառվում, ինչու գերեզմանատանը տնկում են «Կենդանի ձուկ» ցուցանակը, և վերջապես ինչու է մեր նոր 200 դրամանոցի վրա ասես... մարիխուանայի թուփ նկարած:
Եռագույնը ու ինչ-որ բանի վաճառքի հայտարարությունը նույն սյունին Աբովյան - Երևան ճանապարհին.
նկարելուցս հետո ինչ-որ մտահոգ մարդիկ «լուծեցին հարցը»
Մեր երկրում ձկնաբուծության բումի մասին երևի բոլորս ենք տեղյակ, բայց որ գերեզմանատանը` տապանաքարերի կողքին տեղադրվի «Կենդանի ձուկ» գրությամբ գովազդային պաստառ, էդ արդեն չափազանց է` նույնիսկ Հայաստանի համար, էլի:
ԻՆՉՈ՞ւ Է ՔՍՊԵՍ. «Քանի որ, միայն մենք...» ֆորմատի պատասխանները չեն ընդունվում, չնայած էս ամենը հաստատ «Միայն Հայաստանում» շարքից է:
Ասվածներին վերաբերող, ավելի շատ լուսանկարներ ու սքրինշոթեր հպանցիկ շոշափածս թեմաներից ի մի եմ բերելու ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ շարքում` ստորև:
Իսկ նորաբաց բլոգում առաջին գրառումս նվիրվում է
Գևորգ Սահակյանի լուսավոր հիշատակին
ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ
#ՍահմանադրականԲարեփոխումներ (մեմային արձագանք ինտերնետից)
no comment. կարելի է գրել ու անցնել առաջ: Բայց մի կարևոր դիտարկում: Մեր ժողովրդին` հենց ժողովրդին, այլ ոչ թե կուսակցական, հասրակական այս կամ այն խմբի «սահմանադրական բարեփոխումներ» ասվածը ոչ պետք է, ոչ էլ: Իսկ գիտե՞ք ինչ է պետք մեր ժողովրդին պետությունից: Էնօրը հասկացա, որ մեր ժողովուրդը պատրաստ է բավարարվել... անվճար երթուղիների ավտոբուսներով: Մեր ժողովուրդը այ էդ տեսակ «քյար» է ուզում պետությունից: Այո` «քյար» ու վերջ: Էդ մեծամասնությանը լրիվ բավարար է:
#Բռնությունը2015ին
Առաջին ասոցիացիան Բեթմենի ապտակի հայտնի կադրի հետ էր: Իսկ հայտնի կադրը, ի վերջո, բռնության նոր մթնոլորտին պատկան մարմինների վերաբերմունքի այլաբանություն կարող էր լինել, որ զգում ենք ամեն օր:
#LavashFest2015
Փոքր Վեդիում Լավաշի Փառատոնը ավելի շատ գեղամիջի միամիտ երգուպարի երեկույթի էր վերածվել: Բայց էլի հավես էր: Մենակ թե գիդերն ու զբոսաշրջիկները մի լավ հիասթափցրին. ինչ անձեռնհաս են առաջինները ու ինչ փնթի` քրիստոնեաբար փնթի` երկրորդները: Թե մեկը, թե մյուսը ամենացայտուն կերպով զգացվում էր Խոր Վիրապի «վանքային համալիրում» (ինչպես գիդն էր ասում)` Լուսավորչի կյանքի մասին պատմելով էնպես, ասես սերիալ է պատմում` Աստծո մասին:
Make լավաշ, not war
Ահա այսպիսի մոտիվացնող գրություն թոնրատներից մեկի դռան վրա
Իսկ դեպի թոնրատներ «ուղեկցող» գրությունները երբեմն շփոթեցնող էին
#2015-իՇոգերը
Շոգերը կարծես բոլորն էին զգացել,
բայց ահա մի կադր էն մասին, թե ինչ սիրուն էին շոգ ցերեկների մայրամուտները` իմ աշխատավայրից
#ՈսկեԾիրան2015
Էս տարի «Ոսկե ծիրանին» մեր ժողովուրդը տեսավ Երևանի ամենաթանկ «ծիրանները»` Օռնելա Մուտիի ծիծկները` կենդանի և էկրանին: Ճիշտ է, էկրանին էդ տեսարանին շատերը չէին էլ դիմանում, բայց դրա մասին առաջիկայում` առանձին: Էս տարվա Ոսկե Ծիրանը ավելի շատ Ոսկե Մուտի էր:
Ծիրանով դոլման ևս տպավորիչ էր:
#ElectricYerevan
#Electricyereva-ի թեժ շրջանն էր. ջրցաններից հետո վերսկսվում էր շարժումը: Իրավապահները փակել էին փողոցները ու խոչընդոտում էին ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքին: Ու ոչ մի մարդ-շունչ ռիսկ չէր անում փողոց անցնի, ու հենց էդ պահին մի շուն կտրեց-անցավ փողոցը... չտեսնված պահ էր:
ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ
TERT.AM-ում
ТWITTER-ում
FACEBOOK-ում
Պարզապես մտեք հղումներով,
like արեք և առաջինը կարդացեք էն ԳՐՎԵԼԻՔԸ,
որ գալու է ՉԳՐՎԱԾ-ներից հետո
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի