Ցատկ ընկույզից դեպի զանգվածների սիրտը. «Իմացեք, Աստված կիջնի Հայաստանում». Գոհար Նիկողոսյան
Երկու խոսք ընթերցողին.
Չնայած ինչու երկուսը՝ երբ մենք արդեն կես խոսքից էլ կարող ենք իրար հասկանալ, միասին մտածել, լաց լինել ու խնդալ, անգամ սրբագրել միմյանց սխալները, ինչպես եղավ գրող Գոհար Նիկողոսյանի հետ երկխոսության ԱՌԱՋԻՆ ԳԼԽՈՒՄ.
Ներողություն. ես սխալվել եմ, մի տաք պահի գրելով՝ թե վախենում եմ Գոհարին քեզ տալ: Լրագրողը, իհարկե, բարդ մահկանացու է, բայց նրան էլ օտար չէ ամենայն մարդկայինը, այդ թվում և մահկանացուների հետ ամենահաճախ պատահող բանը՝ սխալմունքը: Ուստի խոնարհությամբ համբուրում եմ այն ընթերցողների ճակատը, ովքեր մեր հերոսուհու բառով՝ «հաղորդվեցին» գրողի հետ և ինչպես հետադարձ կապի տաք հոսանքն է մատնում՝ սիրեցին ու գուրգուրեցին նրան: Իսկ Վահե Դավթյան ստորագրությամբ մի երիտասարդ խոստովանեց, որ այս նյութն իրեն շատ ուժեղացրեց:
Թող ավելի խելոքները պատասխանեն՝ մեդիան է ծնում հասարակությա՞նը, թե՞ հասարակությունը՝ մեդիային: Ես ընդամենն ուզում եմ խոստովանել, որ երեկ քո շնորհիվ վերջապես ես էլ հասկացա՝ ինչ է իսկական երջանկությունը. դու ինձ այնքան ոգևորեցիր, որ ես չխորշեցի անգամ հետ կանչել մեր ավարտուն երկխոսությունն ու նրան կցել իմ ու Գոհարի՝ նովել հիշեցնող մի հեռախոսազրույցը: Պատկերացրեք կրթության պատասխանատու շիկահեր տիկնոջ աշխատասենյակ. ներս է ընկնում դասական ուսուցչի բոլոր կաղապարները ջարդուխուրդ անող Գոհարս. հետևում է խստադեմ լեդիի սառը հարցադրումը՝ սրանից առաջ որտեղ ես աշխատել: Գոհարս իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանում է՝ «Թիթեռնիկում», «Քարավանում»: Տիկինն անհանգիստ շարժումներ է ցույց տալիս, բայց հավաքելով քաջության վերջին բեկորները, հարցնում է՝ իսկ դա ի՞նչ է. Գոհարս թե՝ չգիտե՞ք, մեկը բար է, մյուսը՝ ստրիպտիզ ակումբ: Թե ինչ եղավ հետո կարդացեք զրույցում, բայց Գոհարս Գոհար չէր լինի , եթե այդ հանդիպումը չնշանավորեր այսօրինակ փառահեղ գրով. « …Հարավի թագուհի…նրա հետ շնացած բոլոր թագավորները, մեծամեծերը, ապա և անապատը քշվեց… մի օր, անշուշտ լաց են եղել թագուհիները բոլոր, թագուհիները հաղթած…»:
-Գոհար ջան, ուշադիր, վարագույրը նորից բացվում է. տեսարանը սարսափազդու է. բեմի ածելիների վրայով քայլող գլխավոր հերոսուհու գլխին հայտնվում է անհոգ լրագրողուհու նոր հարցերի փշե պսակը: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Ինչ հարցեր, Վարդ ջան. սա ինձ համար շատ սիրուն հաղորդակցություն է ,անգամ ՝ հաղորդություն: Ինձ որ բեմ էլ հանեն 5 բառ կասեի՝ սեր, հույս, հավատ, մկրտություն և իմ ավելացրած այդ հաղորդությունը: Այս արժեքները պիտի դուրս գան մեր եկեղեցու պատերից և վերջապես գործեն մեր կյանքում: Մարդիկ իրար հետ հաղորդակցվելիս իսկապես հաղորդություն պիտի ստանան: Այդ հաղորդությունը , ինչպես ասեմ, մի փոքրիկ դիպչել է, եթե ընթերցողի ու գրողի միջև այդ նուրբ բանը լինում է, հրաշալի է։ Այնքան հրաշալի, ոնց որ Մոցարտ ու Բախ լսես, ու մնացած հարցերն այդ պահին ոչ մի կարևորություն չունեն: Էն, որ ասում են հարց չկա, այ դա հենց էդ հարց չկան է:
-Գոհարս, ախր էդ հարց չկան է հենց մեր գլխավոր տունքանդիչը: Ամենամեծ թռիչքի պահին էլ հարցերը պարտադիր պիտի լինեն: Մեր կյանքը, հենց մենք հարցերից ենք բաղկացած: Եթե ինքդ քեզ քիչ հարցեր տաս, հետո դատապարտված ես պատասխանել ուրիշների անհամար հարցերին: Մարդուն իր վերջին շնչում էլ են հարցեր տալիս, իսկ մի քանի օր առաջ մի միտք էր գլխումս պտտվում, որ ամենավերջում՝ բոլորին, անխտիր բոլորին նույն հարցն են տալիս՝ մեռնողի անունը, որպես ճակատագիր, նշան բայց արդեն հարցականով՝Վա՞րդ, Գոհա՞ր: Մահից վախենո՞ւմ ես:
-Չէ, չեմ վախեցել երբեք։ Միշտ պատրաստ եմ, բայց կուզեմ այնպես մահանալ, որ մահս չիմանամ։ Հրաժեշտը շատ սրտաճմլիկ բան է։ Չնայած, մենք ծնված օրից էլ հրաժեշտ ենք տալիս։ Կյանքը հրաժեշտի արարողություն է հենց, ուրեմն հրաժեշտի կարիք չկա։ Մեռնելն ինչ է. ես մեռնում եմ, երբ ինձ խաբում են. սուտը չարացնում, մեռցնում է ինձ: Ավելի լավ է վատ բան անեն, ամենավատ բանն անեն ինձ, ես դրան պատրաստ եմ, բայց ուղիղ, պարզ ասեն, չեմ չարանա, չեմ մեռնի նման դեպքում։ Իմ մահը սուտն է: Աղջկաս էլ եմ սա հաճախ ասում: Շատ կուզեի, որ նա ավելի նուրբ մարդ լիներ:
-Ուզում էի հարցնել՝ ամուսնացրիր, չէ՞: Բայց տեղում հասկացա, որ այդ հարցից բխում է, որ զոռով-շառով մարդի ես տվել: Ուրեմն այսպես հարցնեմ՝ աղջիկդ ամուսնացել է, չէ՞:
-Հա, ի՞նչ ամուսնացնել. ես խառնվել էի իրար, անգամ չէի ուզում շուտ զագս գնային, մտածում էի՝ դեռ լավ չգիտեն իրար, շուտ է. անգամ այդ վախերից ստիպված մի կերպ հավաքեցի նրա հոր հեռախոսահամարը, որ տեղյակ պահեմ ինչն ինչոց է: Բայց հիմա խաղաղ եմ.հրաշալի ընտանիք են կազմել:
-Գոհար, բայց ամեն դեպքում այդ մարդու հետ մարմին, հաց եք կիսել, այսքան ժամանակ անցավ, դեռ չե՞ս հաղթահարել իրեն. ինչու են հայ կանայք այս հարցում այսքան վրիժառու՝ կյանքի մի կտոր է, ապրվել, անցել է, շարունակ հետ նայելով չես քաղցրանա, կաղակալես, աղի արձան կդառնաս:
- Ես չէի կարող շատ լավ կին լինել նրա համար, որովհետև ես արարումի մեջ էի։ Ես պիտի վաղուց հանգիստ թողնեի նրան, բայց չէի կարողանում։ Ինքը հիանալի արվեստագետ է։ Երևի նա կերազեր տնական, կենցաղապաշտ մի կնիկ ունենալ, որ ուղեղն անջատեր և ամբողջ օրը միայն իրենով հիանար, իրեն մի այդպիսի ծառա էր պետք: Երբ սեր չկա, էլ մնացածն ո՞ւմ է պետք: Էդ անսերության մեջ հենց առաջին հերթին քո երեխաներին ես դավաճանում: Սկզբում մի պատը փլվեց, հետո՝ մյուսը, ու ես էդ փլատակների տակ լրիվ հաշմվեցի:
-Ես էլ տղամարդկանցից առանձնապես գլուխ չհանեցի: Ես կասեի անգամ՝ պարտվեցի: Բայց հին, անցած սերը քեզնից կարծես կողոպտել է քո ջահել, սիրուն, թռի-վռի կյանքի թանկ պատառները և երբեմն ոչ թե նրան, այլ նրա տարած այդ գողոնին մեկ անգամ էլ դիպչելու գայթակղություն է, չէ՞ առաջանում: Երբեմն չե՞ս ուզում վեր կենալ և գնալ մոտը:
-Ես նրան երբեք չեմ սիրել. նա հանճարեղ ստախոս է: Հասարակ բան՝ գալիս էր իմ տուն, ասում էր՝ եկել եմ գումարով օգնելու, կթողնե՞ս ներս։ Բաժանվելուց հինգ տարի հետո էր. հասավ նրան, որ ի վերջո կրկին կենակցեց հետս, իսկ շալվարի կոճակը կոճկելուն զուգահեռ ասաց՝ իմ ուզածին հասա, քեզ փող չեմ կարող տալ, բայց լավ կարոտել էի քեզ։ Ուզում էր գնալ. ձեռքս խրեցի գրպանը ու 15 հազար դրամ հանեցի։ Այնքան նեղված էի, ձեռքս այնքան էր դողում, որ չկարողացա մյուս 15-ն էլ հանել։ Իմ երեխաների փողն էր դա։ Ես 15 հազար հանեցի, ասացի՝ եթե դու ինձ մարմնավաճառի տեղ էիր դրել, բարի եղիր, վճարիր ու նոր գնա: Վիրավորանքից մեռնում էի…
-Գրից հեռու կանայք նման դեպքերում մի ամբողջ օր լոգարանից դուրս չեն գալիս, լվանում, լվանում են իրենց, որ մի կերպ ազատագրվեն այդ կեղտից, բայց դու գրող ես, գրել ես այդ մասին «Իմ ծոցում ծնված իմ գառնուկ» պատմվածքումդ, պատմել ես այդ բոլոր ստորացումներիդ մասին. գրով լվացել ես քեզ, էլի չես փրկվե՞լ: Բա եթե քո գիրն անգամ քեզ չի ազատագրում, ընթերցողին կարո՞ղ է մի բան ասել:
- Ես գրականությունից կյանք չեմ մուրում: Կյանքը կյանք է, գրականությունը՝ գրականություն: Երբ գյուղից գալիս եմ, ձորերի կողքով շատ անապահով ճանապարհ է, մեքենաները արագ են վարում, ամեն րոպե կարող ես հայտնվել անիվների տակ: Ես սա նկարագրել եմ մի տեղ, բայց իմ նկարագրությունից հետո ճանապարհն ավելի ապահով չի դարձել: Դրա համար էլ ես կառչում եմ երկնքից, երբեմն չես էլ հասցնում աղոթել։ Մի գաղտնիք հայտնաբերեցի իմ կյանքում, որ աղոթքը բառեր չունի։ Իսկական աղոթքը շատ լուռ բան է։
-Մեր տաղանդավոր գրականագետներից մեկը՝ Վաչե Եփրեմյանը, ով իմ Սյունիք աշխարհի հրաշալիքներից մեկն էր, բայց, ցավոք, հեռացավ մեզնից, ահա նա շատ խորը քննել է մեր գրականության մշակութաբանական ենթատեքստերը և այսպիսի մի բան է ասում, որ ամենամեծ լռությունը հենց գրի մեջ է, այբուբենի լռության մեջ է հենց գրի դրախտը, որովհետև, ըստ նրա, գիրը հենց տիեզերքի միջուկն ու պատյանն է միաժամանակ: Ինձ թվում է հանճարեղ է բնորոշել:
-Այո, շատ խորը ընդհանրացում է: Մարդիկ փորձել են շատ աղոթքներ վերծանել, բայց աղոթքի շունչը, հոգին զգում է այն մարդը, ով իսկապես գրով կապվում է տիեզերքին։ Ու պատահում է՝որ ես ուշ եմ հասկանում, ուշացումով եմ զգում, որ ես աղոթում եմ։ Երբ մարդը հանգիստ է, խիղճդ մաքուր է, լավ բան է ուզում, չի մտածում գնա ինչ-որ մեկին թալանի, վնասի, արդեն Աստված է կանչում: Այդպես ես կապվում Նրա հետ: Ինչ-որ խեղճ մարդու օգնես՝ էլի կկապվես։ Այնքան շատ նախշեր կան։ Ես Արարիչ չեմ, որ ասեմ ինչ է արարչությունը, բայց մոտավոր բաներ գտել եմ, որ ճիշտ են։
- Կիմանաս հաստատ, գիտության մեջ հայտնի մեթոդ կա՝ ինվերսիան, երբ 180 աստիճանով շեղում են հոսքերը: Գրականության մեջ էլ է սա կիրառվում, կոմիզմի հնարանքներից մեկն է՝ երբ իմաստը շրջուն շարադասվում է: Կարծեմ Բորխեսն էր ասում, որ այդպես սկսեցին բժիշկները մահ սփռել, դահիճը զոհ դարձավ, դատավորը՝ գող, և դերձակները ստիպված են ուղղակի նուդիզմ քարոզել: Հիմա սա արդեն մեր կյանքն է, որը լրիվ ինվերսիֆիկացվեց, եթե կարելի է նման բառ հորինել իհարկե: Դրա արդյունքում, այսօր ամենածիծաղելի բանը դարձել է ճշմարտությունը: Հիմա, երբ ճշմարիտ մի բան ես ասում, դրա արձագանքը կարծես պիտի լինի միայն հռհռոցը, զգացե՞լ ես:
- Ես մի բան ասեմ, չզարմանաս. ես հիմա միայն գիտական գրականություն եմ կարդում, գիտական գրքեր: Հասկացել եմ, որ գրողը հենց դրա պահանջն ունի: Իհարկե, ամեն ինչ փոխկապակցված է, և կյանքը հասկանալու համար այն պետք է դիտել ամբողջության մեջ: Հակառակ դեպքում ոչինչ չես հասկանա, թե ինչ է կատարվում քեզ հետ, քո երկրի հետ: Օրինակ՝ ինձ միշտ թվում էր, թե սև է երկինքը, մենք ենք կապույտ տեսնում, պարզվեց, որ ես ճիշտ եմ։ Հանկարծ տիեզերագնացների վավերագրություններին ծանոթացա և պարզեցի: Հիմա եթե դրա մասին ասես, բոլորը կխնդան վրադ: Կասեն, հեսա սա մեզ կհամոզի, որ մածունն էլ է սև: Ես հիմա աստղագիտություն, կենսաբանություն եմ ուսումնասիրում։ Նոր բույսեր, կենդանիներ եմ հայտնաբերում, երեկ հայտնաբերեցի ծովավարունգին։ Վարունգ է ու ձուկ միաժամանակ:
-Ճիշտն ասած, տեղյակ չեմ դրա գոյությունից: Բայց հիացա, որ անցել ես գիտական գրականությանը: Իսկ մարդկանց մեծամասնությունն այսօր մաշում է իրեն այդ տեղեկատվական հոսքերի վրա և գլխուղեղի սահմանափակ տեղեկատվական տարածքը զմռսում տարատեսակ աղբակույտերով: Լինում են օրեր, որ ես էլ եմ տրվում այդ գայթակղությանը և օրվա վերջում տեսնում, որ լավ փչած դատարկ փուչիկի եմ վերածվել: Մարդն ափսոս է, պիտի ընտրողաբար կարդա, չգիտեմ, ով էր ասում, բայց ընտիր է ասված՝ եթե մարդ տասը գիրք անգամ ուշադիր կարդա, նվազագույնը իմաստուն կդառնա:
- Բերնից բերան՝ դարձավ գերան, իսկ մենք՝ գրողներս, դրա վարպետն ենք։ Նայած թե ինչպես ենք այդ թեմաները խաղացնում: Ասենք փողոցում, Աստված չանի, մի դեպք լինի, հաջորդ օրը 7 թերթ 7 բան կասեն, գումարած 700 մարդ՝ տարբեր բաներ․ երբեք ճշգրիտ չի պատմվում պատմությունը, միշտ խեղաթյուրվում է: Այնպես որ, էդ նույն պատմության փոխարեն ես հիմա աշխարհագրություն եմ ուսումնասիրում, ճշգրիտ գիտություններ: Ժամերով նստում եմ գրադարաններում և անհագ կարդում: Մանավանդ ձմռանը.տունը սառնամանիք ա, գոնե էնտեղ նաև տաքանում եմ:
-Գոհար, անշուշտ, գրով ապրելը, մեր օրերում մահապարտության պես բան է: Մամաս մի օր ինձ գրելու վրա բռնացրեց թե՝ քո հացը չի ուտվի: Բայց ինչ արած, Մաթևոսյանի ասած՝ մեկը ձի է, մեկը ծաղիկ, մեկը նկար, ես ու դու էլ գրի մարդիկ ենք, մեկս գրող, մեկս լրագրող և պարտավոր ենք փող աշխատել, ապրել: Քո կարծիքով, ինչու քեզ մոտ դա չի ստացվում:
-Ինչու քեզ մոտ ստացվո՞ւմ է:
-Այո, երկար տարիներ չի ստացվել, իհարկե, բայց հիմա ստացվում է: Մի երանելի շրջան է իմ կյանքում. ես դեռ որևէ աշխատավայրից մի երեք ամիս իրար վրա աշխատավարձ չէի ստացել և ամենակարևորը՝ զրո միջամտություն իմ ստեղծագործական ցնորքներին: Այսինքն՝ հացը և գինին մի պատուհանից:
-Վարդ ջան, դա մեր օրերում իսկական հրաշք է: Ինձ միայն «Աղբյուրում» էին փող տալիս, էն էլ էն օրը գնացի՝ չտվեցին: Միշտ, որ անկեղծ ասում էի՝ որ ես այսօր գրիչ կամ հաց առնելու փող չունեմ, հանում 1000 դրամ տալիս էին, ու ես հետո մի տասը պատմվածք, մի քանի հեքիաթ էի տանում, տալիս իրենց: Որը հետ էին տալիս, որը հոնորարով տպում էին։ Հասկանում եմ՝ պարտավոր չեն միշտ տալ։ Բայց ես մուրացկանությունն ատում եմ. ես չեմ կարողանում մուրացկան դառնալ։ Ավելի հեշտ խելագար եմ դառնում, քան՝ մուրացկան։ Դրանք նման կարգավիճակներ են ՝ հասարակությունից դուրս կերպարներ։ Բայց ես խելագարի կողմն եմ, միգուցե:
-Գոհար, մենք խոսեցինք արդեն, որ աշխարհն այսօր շրջուն շարադասված է և ահագին վիճելի է, թե ով է իսկական խելագարը՝ նա, ով ենթաստամոքսային գեղձը սնուցելու համար աճուրդի է հանում իր աստվածային շնորհները, իր արժանապատվությունը, թե նա, ով չի դավաճանում իր ինքնությանը: Լևոն Խեչոյանի պես տաղանդավոր գրողը գնում, Ռուսաստանում ասֆալտ էր թափում, որ ընտանիքը հացով ապահովի ու ինքը գա՝ իր անկաշառ գիրը գրի: Գիրն այնքան հրաշագործություններ է անում մարդու հետ, որ երևի մեղք է նրանից հաց ուզելը, նրան մինչև ստամոքս իջեցնելը:
-Վարդ, ես Խեչոյանին շատ էի սիրում. նրան նվիրված մի էսսե ունեմ, կտամ տեսնեմ կհավանե՞ս: Չտեսանք մի օր այդ մարդը իր ազատամարտիկ լինելը շահարկի, իր մեծ գրող լինելը բոլորից աչքը մտցնի: Որ Ծաղկաձորում տեսնում էր, երեխայի պես գրկում էր ինձ:
-Այո, կգրկեր, որովհետև նա Լևոն Խեչոյանն էր, իսկ դու մի չամչահատիկ, գրականության աղջիկ: Լսի, բայց դու երեսդ մի քիչ պինդ պահի, օրը հազար խմբագրություն գնա, կանգնի էդ շեֆերի աթոռներին ու սկսի կարդալ գործերդ: Եթե չվերցնեն էլ, գոնե էդ խմբագրությունների օդը, աուրան մի քիչ կմաքրվի: Եթե իրենց կարծիքով խելագարը դու ես, ապա Բուկովսկու ասած՝ ցնցի դրանց ձանձրալի հոգիները: /Ծիծաղում ենք. Վ.Ս./
-Մի վավերագրական ֆիլմի սցենար եմ գրել, «Հրաժեշտի 5 օր» է կոչվում։ Մուրացկանը հանդիպում է խելագարին ու սկսում են իրար հրաժեշտ տալ։ Կերպարը չինական վարդն է, որ բացվում է և ապրում երկնքի ու երկրի միջև։ Շատ սիրուն բան է, հասարակ լեզվով գրված, ինչպես մենք ենք հիմա ՝ առանց խուճուճանքների։
-Վարդը խելագա՞րն է, թե՞ մուրացկանը:
-Վարդը…լսի, բայց մենք իմ մասին նկարահանած քո կինոյի մասին չխոսեցինք, է՜:
-Դե էդ կինոն քո անլեգալ մարդու հետ ծվեն-ծվեն արիք, էլ ինչ խոսենք: Էդ ձմռան ցրտին, կադր-կադր սրթսրթալով նկարահանած. շատ եմ լացել, շատ: Փակենք էս թեման: Այ իսկական խելագարը դա էր, որտե՞ղից էիր գտել դրան:
-Վարդ, հավատա, երբ գալիս էինք ձեր տուն, ես դրան ասում էի՝ հետ գնանք, Վարդը…
-Լսիր, եղածը եղած է. ես քո մասին, մեկ է, նոր ֆիլմ կնկարեմ: Ինձ թվաց, թե նա կվնասի քեզ, հակառակ դեպքում ես նրան երբեք չէի հանձնի կասետները, եթե անգամ դանակը խրեր կոկորդս: Անգամ օլիգարխի գազազած բանդային ես տեսանյութ չեմ հանձնել: Ինձ մի այլ հարց է շատ հետաքրքրում. քո տանը կարգին դուռուլուսամուտ չկա, դու էլ մենակ, չես վախենո՞ւմ գիշերները:
-Ինչ անեմ, ասա, արդեն «պադոշ» եմ դարձել, ինչ ասես պատահել է արդեն: Եղել է անգամ, որ տկլոր մարմնիս վրա բաճկոն եմ գցել ու փախել եմ։ Ամբողջ գիշեր Սարի թաղով այդպես վազել եմ, հետո ընկել թաղայինների դռները…էհ: Չեմ հասկանում, թե ինչու է ինձ հետ այս ամենը պատահում: Բայց միայն վերջերս հասկացա, որ ինձ շատ են խաբում: Պատահում է, որ ուրիշ երկրում տպագրում են նյութերս, և միայնակ ուտում հոնորարը: Պատահում է, որ վերցնում են, օրեր հետո հետ տալիս, բայց մեկ էլ տեսնում ես՝ նման մի բան տպագրեցին։ Ինձնից գրագողություն անել հնարավոր չէ, որովհետև իմ նյութերը շատ անձնական են: Ես ուրիշ խաղ եմ խաղում, իսկ նրանք չեն հասկանում ոչ խաղը, ոչ՝ ինձ: Ինչքան ինձնից տանեն, ինձնից բան չի պակասի։
-Գազըմ տանեն, մազըմ չի պակսի՞։
-Հա։ Այդ կողմից ապահով եմ։ Բնածին, այնպես է, որ ես «ես»-ից շատ եմ գրում և հնարավոր չէ, որ իմ «ես»-ը ինձնից տանեն։ Բայց նկատում եմ, որ որոշ բաներ, արտահայտություններ, որ մենակ իմն են ու թռցրին։
-Գոհար, աշխատանքիդ հարցով երբևէ ո՞ւմ ես դիմել։ Խոսքը հավաքարարության մասին չէ, ինչպես հասկանում ես:
-Գրողների միության նախկին նախագահին՝ Անանյանին եմ դիմել, Էդվարդ Միլիտոնյանին դիմեցի՝ համակարգիչ ուզեցի:
-Ի՞նչ ասաց։
-Ասաց՝ անհնար է, համակարգիչ չեմ կարող տալ։ Կարինե Խոդիկյանին եմ ուզում դիմել, եթե հանկարծ սրբագրիչի տեղ ազատվի / բայց աշխատողներ ունեն/։ Աշոտ Բլեյանի դպրոց եմ գնացել, ասել եմ՝ ուզում եմ ուսուցիչ աշխատել։
-Բա ի՞նչ է ասել։
-Ասաց, որ կզանգի ու չի զանգել, մեկ տարի է անցել։ Ես կարիք ունեմ, իմ մասնագիտությամբ աշխատելու։ Երեխաներին շատ եմ սիրում. նրանք միշտ ավելի լավն են, քան մեծերը։ Ես երբևէ երեխայի հետ խնդիր չեմ ունեցել, միշտ ծնողների հետ եմ ունեցել: Երեխաներին վերաբերվում եմ խիստ զինվորականի նման, բայց շատ մարդկային։ Բայց չեն կարողանում ինձ խաբել՝ ավելորդ զուգարանի կամ ջրի համար դուրս գալ։ Ես 200 դրամով պարապում եմ, հիմա, իհարկե, աշակերտներ չկան և շատ տխուր է առանց երեխաների, ասել եմ, ձրի էլ կպարապեմ, միայն գան:
-Գոհար, ես էլ բացարձակ չեմ գնահատում փողի արժեքը, որքան ձեռքս ընկնի, մեկ է ամսվա վերջին շաբաթը մի կոպեկ էլ չեմ ունենում: Այդպես էլ ապրվում է, չեմ տրտնջում, որովհետև պետք է կարողանալ վճարել նաև սեփական հիմարության համար: Բայց այդ անկոպեկ օրերին աղոթում եմ, որ հանկարծ առողջությունս չվնասվի, որովհետև սարսափում եմ միմիայն դրանից՝ որ հանկարծ հիվանդանամ ու անգամ բժշկի դիմելու գումար չլինի: Դու այդպես անփող ինչպե՞ս ես կարողանում քո առողջությունը վերահսկել, հը՞:
- Երբ փող չունես ավելի հնարամիտ ես դառնում, ոչինչ: Այս պահին ունեմ ընդամենը 320 դրամ։ Բայց հո գիտեմ, որ խանութից կարող եմ այդ գումարով ձեթ առնել: Սարի թաղում 10 դրամով թանկ էր, ոտքով ինձ համար մի լավ երգ դնդնալով գլորվեցի Նար-Դոս ու քեզ տեսա, ինչ է վա՞տ էր: Բակում դեռ բանջարը կա, ինձ ընդամենը մի քիչ ձեթ է պետք մի երկու շաբաթ սնվելու համար: Իհարկե, կհիվանդանաս էլ, մարդ չե՞ս: Երբ, օրինակ, բութ մատներիս փտություն հայտնաբերեցի և հասկացա, որ ինֆեկցիա է անցել, ինձ խորհուրդ տվեցին յոդով ու պերեկիսով ախտահանել: Բայց դրանից վիճակն ավելի սրվեց ու քանի որ փող չկար բժիշկների դռներն ընկնելու, ես սկսեցի գործի դնել իմ կլասիկան՝ միզաբուժությունը: Սեփական մեզով թրջոցներ դրեցի և բուժեցի, դրանից անգամ ինձ մի մեծ նվեր մնաց՝ «Բթամատերիս մեջ գոյապայքար է» պատմվածքս։
-Վայ, Գոհար, դու լրիվ կրակ ես, կրակ, այնքան էլ անվրդով պատմում ես՝ հուշիկ, միալար, կարծես ոչ մի արտառոց բան էլ չկա պատմածիդ մեջ: Քո հույսը, քո փրկությունն ի՞նչն է, լավ:
-Այն է, որ Հայաստանում խաչերը ծաղկած են. դա շատ կարևոր է։ Չմոռանանք, որ տիեզերքում սիմվոլները մեծ նշանակություն ունեն։ Բացառել չենք կարող ու կուրորեն կարող ենք հավատալ միայն Աստծուն։ Էն էլ կնեղանա, եթե իմանա, կուրորեն ենք հավատում։ Այսինքն՝ տեսողականություն, պայծառատեսություն է հավատը։ Հիմա խոսքս ինչին եմ բերում՝ խաչը որպես սիմվոլ, միայն Հայաստանում է ծաղկած։ Կարևոր տեղեկատվություն է սա մեզ համար, որովհետև աշխարհի ոչ մի քրիստոնյա երկրում խաչը այդպես ճյուղավոր, պտղավոր չէ: Հայաստանն իսկապես Ավետյաց երկիր է: Չմոռանանք, որ Հիսուսը գալու էր, որ փրկեր մեր հոգիները: Այն անգամ մարմնավոր ախտերը հավաքեց իր մեջ՝ եկեղեցու վաճառականությունը, որ առևտուր էին անում Հոր տանը, պոռնկությունը ցույց տվեց, մարմնավոր կուրությունը։ Վերջին ախտն էլ եղավ Հուդայի դավաճանությունը ու իր ծաղրուծանակը: Հիմա՝ երկրորդ անգամ ավելի վատ՝ հոգևոր ախտեր են դրան գումարվել և ավելի խոր խոցեր։ Սա ասելու բան չէ, բայց Հիսուսը երկրորդ անգամ Հայաստան կիջնի։
-Գոհար, էս քո հայտարարությունից հետո Հայաստանում ինչքան սրիկա կա, այսօր վախից կարտագաղթի հաստատ: Բայց գաղափարը վատը չի՝ Աստված գալիս է հենց մեր ետևից:
- Հայերը չպիտի հպարտանան, որ իրենք հրեաներից լավն են, դրա համար Հիսուսը գալիս է իրենց մոտ։ Չէ, ուղղակի հիմա հրեաների ախտերի հազարապատիկն ունենք մենք: Իսկ ես հիմա գիտեմ ռեստորանի տեր, ով հացը աղբի հետ թափում է, առնետին կեր է տանում, երբ իր իսկ աշխատողը մի շաբաթից ավելի հացի երես չի տեսել: Հին ժողովուրդները հա՛մ շատ շնորհալի են, հա՛մ հանճարեղ են, հա՛մ էլ շատ մուրտառ, քմահաճ։ Ծեր ժողովուրդը ավելի կամակոր է, պարտակող։ Նորից կրկնեմ՝ սիրելով, պաշտելով եմ ասում: Ծիտիկին փշրանք տալը նույնն է, ինչ իր մասին ոտանավոր գրես, իր երգը լսես։ Ես անգամ ագռավներին եմ սիրում:
- Դե աղավնուց առաջ ագռավը եկավ, էպոսում էլ կարծես հենց ինքն է չէ՞ Փոքր Մհերին ագռավաքար ուղեկցում: Մի քանի դիցարաններում մտքի և հիշողության խորհրդանիշն է կարծես:
-Հա, առաջ անգամ պաշտվել է որպես կրակի, Արեգակի խորհրդանիշ: Ես իրենց հետ խոսում եմ, իրենց լեզուն գիտեմ։ Իրենք էլ ինձ են շատ սիրում : Ագռավը շա՜տ հոգևոր թռչուն է։
-Լավ, Գոհար, շնորհակալ եմ, իսկ աշխատանքիդ հարցով իմ լրագրող ընկերներից մեկը հաստատ կօգնի քեզ: Ճանաչված աստղ է, նրան հաստատ չեն մերժի:
----------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------
-Ալո, Գոհար, չես էլ զանգում, տեսնեմ ինչ եղավ էս ուսուցչի գործը, հանդիպեցի՞ր էդ կնոջը, մի բան եղա՞վ:
-Հանդիպեցի, հանդիպեցի: Այնքան էլ սուր հարցեր տվեց:
-Ի՞նչ հարցրեց:
-Ասաց՝ սրանից առաջ որտեղ ես աշխատել: Դե ես էլ ասի՝ «Թիթեռնիկում», «Քարավանում»: Չհասկացավ, հարցրեց՝ դա ի՞նչ է, ես էլ ասի՝ չգիտե՞ք, մեկը բար է, մյուսը՝ ստրիպտիզ ակումբ:
-Վա՜յ, Գոհար, ասա տուններս քանդել ես, էլի. էդ ստրիպտիզն ինչու ես մեյդան գցել:
-Վարդ ջան, բա ինչ անեի՝ ես սուտ խոսել չեմ կարող, հետո էլ ես իմ ամենաուրախ, իմ ամենալավ օրերը հենց այնտեղ եմ անցկացրել, ինչպես ուրանամ:
-Չեմ ասում սուտ խոսի, բայց գոնե էդ գրողի տարած ստրիպտիզը շրջանցեիր: Ի վերջո, գնացել ես, որ քեզ որպես ուսուցչուհի ընդունեն, ոչ որպես ստրիպ-պարուհի. վայ, Աստված իմ, ես հունից դուրս եմ գալիս արդեն:
-Լավ, մի հուզվի, սպասի, հեսա մի բան ասեմ, Վարդի փուշը լրիվ կթողնի: Լսի մի աղջիկ կար «Քարավանում», շատ ազնիվ հոգի, նա այնտեղ պորտապար էր պարում, երբ…
-Գոհա՛ր…
-Ջա՜ն… ես գրել եմ նրա մասին, նրա խենթացնող մերկապարի մասին, հեքիաթ-շիք շորերի…լսի, մի պահ լսի միայն. մի օր ես էլ հագա նրա երկար ծփքերով իսպանական յուբկան, գլխիս ամրացրի քարազարդ փայտիկներ, ընտիր հուլունքներով…
-Գոհար, էդպես փյուսքյուլ առ փյուսքյուլ, հուլունք առ հուլունք գործից խոսի, գործից: Էլ ինչ հարցրեց այդ կինը, վերջն ի՞նչ եղավ:
-Ո՞ր գործից խոսեմ: Ինձ համար իմ գործը գրականությունն է, գիրը. Վարդ, անկեղծ եմ ասում, դու մենակ տեսնեիր, թե այդ գործը գրելիս ինչ ռիթմերի տակ էի, պարում էի, ամբողջ տունը հետս պարում էր. կատուները, կաթսաները, Հարավի թագուհի եմ կոչել…
-Կկարդամ անպայման, բայց աչքիս այդ կնոջ հետ ոչ մի բան էլ չի ստացվել, հը՞:
-Չէ, սիրունիկ կին էր, ես այդ կերպարներին սիրում եմ, բա նրանց նազը, այդ սորտի այն ներշնչանքը, որ այդ պահին դու նրանց հարճն ես, իսկ իրենք իբր թագուհի են և իրենց գրչի ծայրով մի րոպեում կարող են քեզ ամեն ինչ կամ ոչինչ սարքել, ամենը բան շինել կամ խորտակել: Բա ինչու Հարավի թագուհին հիշեցի. հավատա, ես իսկի չէի լսում ինչ է խոսում այդ կինը, չգիտեմ էլ ինչ ասաց գործի մասին, մտքումս Սուրբ Գրքից մի փոխադրություն էր՝ «…Հարավի թագուհի…նրա հետ շնացած բոլոր թագավորները, մեծամեծերը, ապա և անապատը քշվեց. մի օր, անշուշտ լաց են եղել թագուհիները բոլոր, թագուհիները հաղթած…»:
Երկխոսություն.Գոհար Նիկողոսյան-ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»