Վատիկանը թույլ չի տալիս տրանսսեքսուալներին կնքահայր ու կնքամայր դառնալ

23:15 • 03.09.15

Վատիկանն իսպանացի քահանային տեղեկացրել է, որ տրանսսեքսուալները չեն կարող կնքահայր և կնքամայր դառնալ: Reuters-ի հաղորդմամբ`  Վատիկանից իր հարցմանն ի պատասխան տեղեկացվել է  քահանա Ռաֆայել  Սորնոս Վոյը Կադիսից:

«Տրանսսեքսուալները հրապարակավ այնպիսի վարքագիծ են ցուցադրում, որը բնորոշ չէ բարոյական պահանջին», - նշվում է Վատիկանից ստացված նամակում:

Քահանայի խոսքով` Ֆրանցիսկոս պապը բազմիցս ընդգծել է, որ եկեղեցու տեսակետից նման պահվածքը հակասում է մարդկային բնույթին:

Իսպանացի քահանան հարցում էր կատարել տեղի բնակչության շրջանում անհասկանալի իրավիճակը հարթելու համար, երբ տրանսսեքսուալը ցանկացել էր դառալ իր զարմիկի կնքահայրը: