5 ֆիլմ, որոնք լի են աշնանային ռոմանտիզմով (լուսանկարներ)

13:41 • 03.09.15

Ընկնող տերևների խշշյուն, վերջին տաք օրեր, հաճախակի դարձող անձրևներ. աշունն այն ժամանակահատվածն է, երբ գերիշխող է դառնում ռոմանտիկ տրամադրությունը: Այնքան հաճելի է աշնանը ծածկվել տաք ծածկոցով, տաք թեյ ըմպել ու վայելել մի լավ ֆիլմ:

 

AdMe.Ru կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել աշնանային ռոմանտիկայով լի լավագույն ֆիլմերից մի քանիսին, որոնք ներկայացնում ենք ստորև.
 

«Աշնան լեգենդները»


Ֆիլմը պատմում է Լադլոու ընտանիքի մասին. այն սուր զարգացումներով ռոմանտիկ պատմություն է 3 եղբայրների, նրանց տարեց հոր ու անկրկնելի կնոջ մասին, ով փոխում է նրանց բոլորի կյանքը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են  աննկարագրելի գեղեցիկ, կուսական բնության գրկում:



«Տունը` լճի մոտ»


Սիրային հիանալի պատմություն, որն ապացուցում է, որ անգամ ժամանակն ի զորու չէ բաժանել սիրող սրտերը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին լքում է լճի մոտ եղած իր արտասովոր տունն ու փոստարկղի մեջ մի նամակ թողնում` նախատեսված  նոր տանտիրոջ համար: Այնուհետև տուն է տեղափոխվում տաղանդավոր մի ճարտարապետ, ով պատասխան նամակ է գրում նախկին տիրուհուն: Արդյունքում պարզվում է, որ նրանք ապրում են տարբեր ժամանակներում:


«Հպարտություն և նախապաշարմունք»


Ջեյն Օսթինի համանուն վեպի ժամանակակից էկրանավորումը վաղուց դասականների շարքն է համալրել։ Ֆիլմն աչքի է ընկնում անգլիական գեղեցկագույն բնապատկերների առատությամբ, ինչպես նաև ճաշակով կոստյումներով ու տաղանդավոր դերասանական խաղով:


«Աշունը Նյու Յորքում»


Աշնանային Նյու Յորքն այնպես է գերում իր գեղեցկությամբ, որ ցանկություն է առաջանում զբոսնել ոսկեգույն տերևներով ծածկված այգում: Հենց այսպիսի զբոսայգում են ֆիլմի գլխավոր հերոսները հանդիպում առաջին անգամ: Սակայն նրանց ռոմանտիկ պատմությունը շատ տխուր ավարտ է ունենում:

«Քաղցր նոյեմբեր»


Մի քիչ տխուր, բայց շատ լիրիկական ֆիլմ, որը փայլում է դերասանական անկրկնելի խաղով:

5 ֆիլմ, որոնք լի են աշնանային ռոմանտիզմով (լուսանկարներ)