ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Ռիմա Պիպոյանի վերջին բալետը Բեթհովենի երաժշտության վրա ա արված։ Գնացի, նայեցի, ու զգացի որ վերջապես պետք ա գրեմ վաղուց խոստացածս տեքստը Բեթհովենի թանգարան իմ այցելության մասին, որ 2013-ին էր։ Արդեն երկու տարի ա անցել, թվում էր՝ հուշերը խամրած կլինեն, բայց չէ, բալետը նայելիս հասկացա որ չեն խամրել, պետք ա գրեմ։
Ես 2013-ին Վիեննայի կենտրոնում էի մնում, MuseumsQuartier-ում՝ Թանգարանային թաղամասում։ Գրական կացատուն էր՝ երկու ամսով։ Պատուհաններս Մարիահիլֆեր փողոցին էին նայում, իսկ ընդամենը մի քանի քայլ ներքեւ նախկին կայսերական պալատներն էին, հիմա՝ թանգարաններ։ Էլ չասած որ հենց կացատան բակում երկու հսկայական թանգարաններ կային։ Երբ որ դրանք նայեցի վերջացրի, սկսեցի ավելի հեռուներում փնտրել։ Համացանցն ասում էր՝ Վիեննայում Բեթհովենի կյանքի հետ կապված մի քանի փոքր թանգարաններ կան։ Էն, որ ընտրեցի առաջինը նայելու համար՝ Beethoven residence in Heiligenstadt (Բեթհովենի ապրած վայրերը Հայլիգենշտատում), քաղաքի կենտրոնից ահագին հեռու էր (իսկ Բեթհովենի ժամանակ ընդհանրապես քաղաքից դուրս էր եղել), հիշում եմ որ երկար էի գնում, մետրոյի գնացքները փոխելով, եւ վերջապես հասա թաղամասը, որտեղ թանգարանը պետք ա լիներ։ Հասցեն գիտեի, բայց թանգարանի շենքը գտնելը դժվար գործ դուրս եկավ։ Կարծես գտել էի, շենքի վրա գրված էր՝ Beethovenhaus, բայց ներսում թանգարան չկար, ռեստորան էր։
Պտտվեցի պտտվեցի, մոտերքում գտա կլոր ու փոքրիկ փայտե մի շինություն, դուռը՝ փակ։ Վրան գրված էր ՝ If you want to visit “Das Beethoven”, please be so kind and ask the Pfarrwirt Crew (եթե ուզում եք այցելել Das Beethoven, բարի եղեք հարցնել.. Pfarrwirt Crew ): Սկզբում չէի հասկանում Pfarrwirt Crew-ն ինչ էր, հետո մտքովս անցավ որ կարող ա ռեստորանի անունը լինի, եւ իսկապես, հենց տենց էլ կար, դե Pfarrwirt Crew-ն էլ ուրեմն ռեստորանի աշխատակազմն էր։ Ես բարի եղա, հարցուփորձ արեցի, բայց հարցուփորձս արդյունք չտվեց։ Բեթհովեն բառը աշխատողներն իհարկե լավ հասկանում էին, ժպտում էին՝ Beethovenhaus՝ էս Բեթհովենի տունն ա, հետո առաջարկում էին օգտվել ռեստորանից։ Փաստորեն Բեթհովենի հետ կապվածը մենակ ցուցանակն էր, մեկ էլ, ավելի ուշ համացանցը պեղելով տեղեկացա, Բեթհովենի անունով գինիները։ Լավ, իսկ էն փայտե շինությո՞ւնն ինչ էր, մեջը ցուցանմուշներ կայի՞ն, տենց էլ չհասկացա։
Բարեբախտաբար, համացանցում եղած տեղեկատվությունից հիշում էի, որ Հայլիգենշտատում Բեթհովենի հետ կապված շինությունները մեկից ավելին են։ Մեկի հասցեն էր՝ Probusgasse 6։ Հարցուփորձ անելու ցանկություն չունեի արդեն, որոշեցի քայլել պարզապես, աչքս ցուցանակներին պահած։ Եւ իսկապես, շուտով Probusgasse 6-ը գտա։ Ցուցանակ էլ կար, ճիշտ էի եկել։
Երկհարկանի փոքրիկ առանձնատուն էր, ներքին բակով։ Բակում ճապոնացի երկու աղջիկ փոխնեփոխ իրար էին նկարում դռան առաջ, որի վրա գրված էր Beethoven Vohnung` Բեթհովենի տունը։ Աստիճաններով բարձրացա, ներս մտա։ Ներսում միայն մի պատանի կար (երեւի ուսանո՞ղ, որ զուգահեռ նաեւ աշխատում էր), ինձ ցույց տվեց ականջկալները, որոնցով կարող էի Բեթհովեն լսել, ու նաեւ ձեռքս տվեց թղթի մի թերթիկ։ Թերթիկի վրա հայտնի «Հայլիգենշտատյան կտակի» տեքստն էր՝ նամակ-կտակ, որը Բեթհովենը գրել, բայց հետո չի հանձնել եղբայրներին, հայտնաբերվել ա մահվանից հետո Իմ ձեռքինը անգլերեն տարբերակն էր, իսկ բնագիրը ցուցափեղկում էր՝ ավելի մեծ։։ Նամակը 1802-ին ա գրված, երբ Բեթհովենն ընդամենը 32 տարեկան էր։ Բայց խլությունն արդեն վրա էր հասնում, հենց դրա մասին ա նամակը, ասում ա չեմ կարողանում ազատ խոսել ծանոթներիս հետ, անընդունակ եմ կարգին զրույց վարելու, մտքեր փոխանակելու։ Ստիպված եմ համարյա մենակ ապրել, ոնց որ աքսորված լինեմ, մենակ ծայրահեղ անհրաժեշտ դեպքերում եմ շփվում հասարակության հետ։ Մարդկանց մոտենալիս սարսափն ա ինձ պատում, վտանգ եմ զգում որ մարդիկ իմ վիճակը հանկարծ կնկատեն։
Տեքստը կարդացի վերջացրի, գլուխս բարձրացրի, տեսնեմ պատանի ավստրիացին սեւեռուն ինձ ա նայում։ Տեսնես ինչո՞ւ, կարո՞ղ ա որովհետեւ ես միակ այցելուն եմ, նույնիսկ նկարասեր ճապոնացիք չկան, չքվել են ոնց որ։ «Նամակը հենց էս սենյակում ա չէ՞ երեւի գրվել», հարցնում եմ՝ խոսակցություն սկսելու համար։ «Հավանաբար չէ, - ասում ա պատանին, - Բեթհովենը էս կողմերն ա ապրել երբ որ եկել ա բուժվելու, բայց հաստատ չի թե հենց էս տանը, ճշգրիտ հասցեն չկա»։ Այ քեզ բան։ «Ամբողջ ցուցանմուշները էստե՞ղ են, ուրիշ սենյակ չկա՞», հարցնում եմ՝ նայելով շուրջս․ հիմնականում նոտաթղթեր են, տարբեր շրջանակների մեջ, եւ մեկ էլ կիսանդրիներ։ «Մի սենյակ էլ կա, տիկին Մաթիլդային ասեք , դուռը կբացի», եւ պատանին ինձ ցույց տվեց մի քիչ էն կողմ գտնվող դուռը։ Դուռը ծեծելով ու ներս մտնելով, ես տեսա ճաշ ուտող տիկին Մաթիլդային, որն էդ սենյակում, ամենայն հավանականությամբ, ոչ թե պարզապես աշխատող էր, այլ բնակվում էր։ Տիկինը բարի գտնվեց, ճաշը կիսատ թողնելով դուրս եկավ թանգարանի մյուս սենյակի դուռը բացեց եւ ապա հեռացավ ճաշն ավարտելու, չմոռանալով զգուշացնել․ «Երբ որ վերջացնես, չմոռանաս գաս ինձ ասես դուռը փակեմ»։
Էս նոր սենյակը նախորդից մեծ էր, բայց բովանդակությամբ շատ չէր տարբերվում, դարձյալ հիմնականում նոտաթղթեր էին, նկարներ ու կիսանդրիներ։ Հա, ու մեկ էլ դաշնամուր կար։ Նոտաթղթերն էի նայում ցուցափեղկում, մեկ էլ Նապոլեոնի պատկերը նկատեցի, եւ սիրտս սկսեց խփել։ Մի՞թե։ Հա, ճիշտ էի կռահել։ Հիշում եք չէ՞ Երրորդ սիմֆոնիայի պատմությունը, որը «Հերոսական սիմֆոնիա» կոչվելուց առաջ նախապես Նապոլեոնին էր նվիրված ու հենց տենց էլ կոչվում էր՝ «Բոնապարտ»։ Էդ էն ժամաններն էին, երբ որ Բեթհովենը շատերի պես հավատում էր, թե Նապոլեոնը ֆրանսիական հեղափոխության արժեքներն ա մարմնավորում։ Հետո եղավ էն ինչ որ եղավ՝ Նապոլենը իրան հռչակեց կայսր։ Իսկ Բեթհովենը ջղայնացավ, վերցրեց , ասում են, դանակն ու քերեց Բոնապարտի անունը սիմֆոնիայի ձեռագրի վրայից։ Ու հիմա իմ աչքի առաջ էդ քերված ձեռագիրն էր, նկարը դնեմ դուք էլ տեսեք։
Բոնապարտի ջնջված անվան էս առարկայական պատկերն իմ մեջ Բեթհովեն լսելու սուր ցանկություն առաջացրեց, ու ես վերադարձա թանգարանի նախորդ սենյակը, ճանապահին թխկթխկացնելով տիկին Մաթիլդայի դուռը։ Իսկ սենյակում, ով սարսափ, պատանի աշխատողից բացի երկու ճապոնուհիներն էին՝ ֆոտոապարատը ձեռքներին։ Մեկը ուրախացած շրջվեց դեպի ինձ, երեւի ուզում էր խնդրեր երկուսին միասին նկարեի, բայց իմ հայացքի մեջ երեւի մի բան կար, որը ստիպեց աղջկան շփոթված հետ հետ գնալ։ Եթե ձեռքիս ատրճանակ լիներ, չի բացառվում որ կրակեի, բայց ձեռքիս ատրճանակ չկար, ես ընդամենը շուռ եկա մեջքով, դրեցի ականջկալներն եւ սկսեցի Բեթհովեն լսել։ Բեթհովենը նույնն էր, ես փոխվել էի։ Աշխարհն էր ուրիշ իմ աչքին։
Հիշում եմ, հետո դուրս եկա թանգարանից ու երկար շրջում էի մոտակա փողոցներով, չէի ուզում մետրո հասնել որ վերադառնամ կացարանս։ Երբ որ իմ հետ կարեւոր բան ա պատահում, ես սիրում եմ քայլել ու քայլել։ Իսկ կարեւոր բանը իսկապես պատահել էր։
Բեթհովենի երաժշտությունը ո՞նց ա ծնվել էն կյանքից, որն ինքը ապրել ա։ Էդ կյանքում ոչ հերոսականություն կա, ոչ հաղթանակ կա, ոչ ազատություն կա, ոչ ցնծություն։ Բայց մեկ ա՝ Բեթհովենի երաժշտությունը ծնվել ա։ Կարողացել ա ծնվել։
Ես Բեթհովեն մինչեւ էդ լսել էի դահլիճներում, որ լիքն էին հանդիսատեսով եւ օվացիաներով։ Բայց նկարագրածս անշուք ու դատարկ թանգարանը ավելի ա համապատասխանում Բեթհովենի ապրած կյանքին։ Ու խնդիրը ոչ թե Բեթհովենի անձնական կյանքի հանգամանքներն են՝ խլությունը, անհաջող սերերը, դժվար բնավորությունը, այլ կյանքը՝ ընդհանրապես։ Կյանքը միշտ սահմաններ ա գծում։ Եւ արվեստը էն ա, ինչ ստեղծվում ա դրան հակառակ՝ հաղթահարելու համար էդ սահմանները։
Մեկի համար էդ սահմանները անձնական հանգամանք ունեն, ասենք՝ խուլ ա, կույր ա, հիվանդ ա, մահանում ա, մյուսի համար էդ սահմանները կարող են բառիս ավելի բուն իմաստով սահման լինել, ասենք՝ ապրում ա փոքրիկ մի երկրում, որի լեզվով ընդամենը երեք-չորս միլիոն մարդ ա խոսում։
Չգիտեմ՝ կարողացա ձեզ բացատրել ամենակարեւորը, թե ոչ։ Ես ինքս էլ երկար ժամանակ հստակ չէի հասկանում՝ ինչ էր իմ հետ կատարվել Վիեննայում, Բեթհովենի էդ ամայի թանգարանում։ Հետո Աթենք գնացի, եւ Աթենքում, նայելով Ակրոպոլիսի մարմարներին, հանկարծ զգացի որ մեջս վերացել ա փոքր ազգի գրող լինելու սինդրոմը։ Երբ որ վերացել էր, էդ ժամանակ զգացի որ փաստորեն եղել էր։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:43 • 13/05 ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները:
-
Քաղաքականություն 11:37 • 13/05 Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։
-
Իրադարձային 12:27 • 13/05 Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։
-
Քաղաքականություն 14:34 • 13/05 Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Մեր թիմում անհանգստություն չկա այդ գործընթացների վերաբերյալ, որովհետև գործընթաց էլ չկա, ես տեսնում եմ, որ շարժումը մարում է, դա երևում է հանրահավաքի մարդաշատությունից, տրամադրվածությունից։
-
Իրադարձային 15:28 • 13/05 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը,
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:43 • 13/05 ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները:
-
Քաղաքականություն 11:37 • 13/05 Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։
-
Իրադարձային 12:27 • 13/05 Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։
-
Քաղաքականություն 14:34 • 13/05 Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Մեր թիմում անհանգստություն չկա այդ գործընթացների վերաբերյալ, որովհետև գործընթաց էլ չկա, ես տեսնում եմ, որ շարժումը մարում է, դա երևում է հանրահավաքի մարդաշատությունից, տրամադրվածությունից։
-
Իրադարձային 15:28 • 13/05 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը,
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
Քաղաքականություն
-
23:22 • 13.05.24 Ուկրաինան այս շաբաթ կստանա ռազմական օգնության մի մասը․ Սպիտակ տուն
Սպորտ
-
14:51 • 13.05.24 Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի
-
21:15 • 12.05.24 Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր