Բրազիլուհին անվճար դաջվածքներ է անում բռնության ենթարկված կանանց համար

21:14 • 06.09.15

Վերքերից մնացած սպին կարող է ողջ կյանքում հիշեցնել բռնության կամ դժբախտ պատահարի մասին: Դաջվածքների բրազիլուհի վարպետ Ֆլավիա Կարվալյոն որոշել է ինչ–որ բան մտածել՝ այդ  տհաճ հուշը «ջնջելու» համար:

Ինչպես գրում է Boredpanda.com-ը` բրազիլական Կուրիտիբա քաղաքում բնակվող Ֆլավիան  ներկայացրել է «Ծաղկի մաշկը» կոչվող նախագիծը, որի շրջանակներում անվճար դաջվածքներ է անում  բռնության ենթարկված կանանց համար:  

Երկու տարի շարունակ Ֆլավիան օգնել է տարբեր կանանց` ծածկելով դանակից կամ փամփուշտից մնացած սպիերը: