Կրծկալը չինուհուն փրկել է կայծակի հարվածից

22:12 • 08.09.15

Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում որոտացած կայծակից չինուհուն փրկել է կրծկալը: Նման որոշման են եկել տեղի հիվանդանոցի բժիշկները:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Լայ ազգանունով կինը դուրս է եկել տանից որդուն անձրևանոց հասցնելու համար, սակայն  ճանապարհին էլեկտրահարման է ենթարկվել:

Բժիշկների խոսքով` անձրևանոցի բռնակը կայծակի համար հաղորդիչի դեր է կատարել, մինչդեռ կրծկալի ամրակը ամպրոպային պարպիչի դեր է կատարել և վնասվելուց փրկել կնոջ կենսական օրգանները: