Ամերիկուհին մտադիր է ծննդաբերել օվկիանոսում` դելֆինների օգնությամբ (տեսանյութ)

00:18 • 10.09.15

Ամերիկյան Հավայներ նահանգում բնակվող զույգը ոչ միայն կողմ է բնական ծննդաբերությանը, այլև պատրաստվում է երեխայի ծնունդն ընդունել օվկիանոսում` դելֆիններով շրջապատված:


Ինչպես գրում է Oddity central–ը`  Դորինա Ռոզինը և նրա ամուսինը` Մայք Սանիգլը իրենց համարում են «դելֆին մարդիկ» և վստահ են, որ իրենց երեխան լույս աշխարհ գալուց հետո կկարողանա խոսել դելֆինների լեզվով:


Տարօրինակ է հնչում, բայց դելֆինների օգնությամբ ծննդաբերություններ իսկապես տեղի են ունենում:  Այն երբեմն-երբեմն կիրառվում է վերջին տարիներին:


Որոշ մասնագետներ, համենայն դեպս, վտանգավոր են համարում նման պրակտիկան` դա բացատրելով ինչպես դելֆինների անսպասելի ագրեսիվ պահվածքի, այնպես էլ ջրում տարբեր վարակներ ձեռք բերելու հավանականությամբ: