10 փաստ նոր iPhone-ների մասին

22:02 • 10.09.15

GQ տղամարդկանց հանդեսը ի մի է բերել 10 փաստ iPhone 6 S-երի մասին, որոնց շնորհանդեսը կայացել էր նախօրեին:

 


3D Touch էկրան, որը ճանաչում է սեղմման ուժգնությունն ու տևողությունը և ըստ այդմ էլ բացում է համապատասխան մասը մենյուում և այլն: Օրինակ, սելֆի անելու համար հարկավոր է սեղմել տեսախցիկով նշանակը (icon):

 

Նոր գույն` «վարդագույն ոսկեգույն». այժմ iPhone-ը միանգամից 4 գույն ունի, այդ թվում նշված «վարդագույն ոսկեգույնը», որը փորձագետների կարծիքով ավելի շատ կանանց կսազի:

 

12 մեգապիքսելանոց նոր տեսախցիկ. սա iPhone-ի պատմության ամենաուժեղ տեսախցիկն է:

 

Տեսանյութեր` 4K ձևաչափում. սա, ըստ էության, ամենահստակ տեսանկարահանում անելու հնարավորությունն է:

 

Էկրան-լուսաճայթյուն. դիմացի տեսախցիկի ռեժիմում էկրանը վեր է ածվում լուսաճայթյունի, իսկ հեռախոսի լուսավորումը եռակի ավելի վառ է:

 

А9 նոր պրոցեսոր. 70%-ով ավելի արագ է աշխատում, քան նախոր А8-ը:

 

Կապը. նոր iPhone-ը LTE-ի մինչև 23 տարբերակ է ընդունում, ինչը նշանակում է, որ միշտ կապի մեջ է, այն էլ` առավելագույն արագությամբ:

 

5 մեգապիքսելանոց դիմացի տեսախցիկ. Apple-ը հետ չի մնում ընդհանուր միտումներից: Այժմ սելֆիներն ավելի հստակ կլինեն:

 

Ավելի ամուր սմարթֆոն. նոր  iPhone-ի պատյանի ալյումինիումը ավելի ամուր է, քան նախորդ մոդելներում: Ասում են` այսպիսով ճկված տեխնիկական միջոցները անցյալում են:

 

Սուպերապակի. Apple-ից պնդում են, թե նոր  iPhone-ը համալրված է ամենաամուր ապակիով` բոլոր սմարթֆոնների մեջ:

 

10 փաստ նոր iPhone-ների մասին