Քիմ Քարդաշյանի խորթ հայրը վախենում է, որ իրեն տղամարդկանց բանտ կնստացնեն

21:03 • 10.09.15

Page Six տաբլոիդը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ սեռափոխ մարզիկ-հեռուստաաստղ Քեյթլին Ջեներին ամենայն հավանականությամբ ազատազրկում է սպառնում` իր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի պատճառով:

 

Հայտնի է դարձել, որ ազատազրկման դեպքում Ջեներին կարող է տղամարդկանց բանտ նստեցնեն: Ինքը` նախկին օլիմպիական չեմպիոնը ասել է, թե այդ հեռանկարն իրեն վախեցնում է և առհասարակ դա կլինի վատագույն տարբերակը:

 

Ջեներն ասել է նաև, թե կատարվածը ողբերգություն էր, որից հետո մարդ ստիպված է լինում ամբողջ կյանքն ապրել` նման բաները հոգում կրելով:

 

Նշենք, որ փետրվարին 65-ամյա Ջեները Մալիբուում հարվածել էր մեկ այլ մեքենայի, որի վարորդը` 69-ամյա մի կին, մահացել էր: