«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանը հագուկապի պատճառով աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականին

07:36 • 11.09.15

«Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների և առանձնակի հպարտությամբ տարածում իր լուսանկրաները:


Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, ովքեր նրան «Վարդա» էին անվանում: Նրան աշխատանքի էր տեղավորել նախկին բարձրաստիճան պաշտոնյա ազգականը:

 

Մեր աղբյուրներն ասում են, որ նախարարությունում թեև հումոր են անում նորանշանակ նախարարի թեմայով, քչփչում, այնուհանդերձ, շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: