Hermes նորաձևության տունը թևնոց է ներկայացրել` Փարիզի սիրո կողպեքների կամրջի պատվին
Աշխարհահռչակ ֆրանսիական Hermès նորաձևության տունը որոշել է հարգանքի տուրք մատուցել փարիզյան Արվեստների կամրջին, որն այս տարի քաղաքային իշխանությունների հրահանգով դատարկվել է բոլոր կողպեքներից:
Ինչպես գրում է Le Parisien-ը` նորաձևության տունը նոր թևնոցներ է թողարկել` սիրո կողպեքների ավանդույթի պատվին: Թևնոցը ներկայանում է վարդագույն և մոխրագույն օղակների տեսքով:
Նշվում է, որ կամրջից հանված կողպեքների ընդհանուր քաշը 45 տոննա էր կազմել:
Փարիզյան ոճով ստեղծված թևնոցի դիզայնը հեղինակել է նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Պիեռ Արդին:










