Էլիզաբեթ թագուհու «աշխատավարձը» և այլ անհայտ փաստեր նրա մասին

21:54 • 11.09.15

Inosmi.ru ռեսուրսը մեկ տասնյակ հետաքրքրական, քիչ հայտնի տեղեկություններ է հրապարակել Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհու մասին:

 

Ըստ այդմ` հայտնի է դարձել, որ Էլիզաբեթ թագուհին տարեկան ստանում է «աշխատավարձ», որը կազմում է 40 մլն ֆունտ: Թագավորական այս եկամտի աղբյուրը արքունիքի ներդրումներն են:

 

Դրանից բացի, Էլիզաբեթ թագուհին երիտասարդ տարիքում մեխանիկ վարորդի պատրաստություն է անցել, իր ռեկորդային գահակալության ընթացքում բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ է նվեր ստացել:

 

Այսօր  թագավորական ընտանիքը գրանցված է Facebook և Twitter սոցցանցերում: Թագուհին երբեմն հաղորդագրություններ է թողնում, սակայն պետք չէ սպասել, թե նա «ընկերության առաջարկ» կուղարկի:


Ի դեպ, թագուհին նաև խմում է. նա նախընտրում է ջին ու դյուբոնե` լիմոնով ու շատ սառույցով: