Բերման ենթարկված բոլոր 48 ցուցարարներն ազատ են արձակվել

10:29 • 12.09.15

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամներին ոստիկանությունը ազատ է արձակել: Tert.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ բերման ենթարկվածների թիվը 48-ն է եղել և բոլորը ազատ են արձակվել:


«Բոլորի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել և բոլորը ազատ են արձակվել»,- նշեցին ոստիկանության մամուլի բաժնից:
 

Հիշեցնենք, որ  ՀՀ ոստիկանությունը առավոտյան բացել էր Երևանի Բաղրամյան պողոտան, որը նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան, փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները՝ այնտեղ նստացույց սկսելով: Ոստիկանական գործողության արդյունքում կային բերման ենթարկվածներ:


Նաև հերքեցին այն տեղեկությունը, թե  հիվանդանոց տեղափոխվածներ կան: