Victoria’s Secret-ի հայտնի մոդելն ընկել է ցուցադրության ժամանակ

17:56 • 13.09.15

Նյու Յորքում Victoria’s Secret-ի հրեշտակ 26-ամյա Քենդիս Սվեյնփոլն ընկել է պոդիումի վրա Givenchy-ի ցուցադրության ժամանակ, գրում է Обозреватель-ը: 

Հայտնի մոդելին օգնել են մոտ գտնվող հյուրերը: Ընկնելու հետևանքով Սվեյնփոլը մի քանի կապտուկներ է ստացել: 

Այդ պահին դահլիճում եղել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նիկի Մինաժը, Սթիվ Թայլերը, Աննա Վինտուրը և շատ ուրիշներ: