«Միսս ԱՄՆ 2016» տիտղոսին արժանացել է Ջորջիան ներկայացնող ուսանողուհին
Աթլանտիկ Սիթիում անցկացված «Միսս Ամերիկա 2016» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Ջորջիա նահանգը ներկայացնող ուսանողուհի Բեթի Քենթրելը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Hollywood Life-ին հղումով, 21-ամյա Քենթրելը պատրաստվում է դասախոս դառնալ և երաժշտություն դասավանդել: Մասնակիցների տաղանդների ցուցադրման ժամանակ ամերիկուհին օպերային արիա է կատարել:
ԱՄՆ-ի ամենագեղեցիկ բնակչի տիտղոսին արժանանալու համար պայքարում էր 52 մասնակից` ԱՄՆ 50 նահանգից, ինչպես նաև Կոլումբիա և Պուերտո Ռիկո դաշնային շրջանից։










