Հայտնի է «Միսս Մոլորակ» մրցույթի հաղթողը. Հայաստանի ներկայացուցիչն արժանացել է «Միսս նրբագեղություն» մրցանակին (նկարներ)

16:02 • 15.09.15

Լուսանկարը՝ Sputnik/ Ալեքսանդր Իմեդաշվիլիի

 

Վրացի մոդել՝ 18-ամյա Տինատին (Տիկո) Բաբլուանին արժանացել է «Միսս Մոլորակ» տիտղոսին Թբիլիսիում կայացած Miss Planet-Georgia 2015 միջազգային գեղեցկության մրցույթում, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

 

Մրցույթին մասնակցել են 26 աղջիկներ աշխարհի տարբեր երկրներից։ Վրաստանում «Միսս Մոլորակ»-ի եզրափակիչ փուլն անցկացվել է առաջին անգամ։

 

Մասնակիցները մրցել են ազգային հագուստների, լողազգեստների և տաղանդների մրցույթներում։ Հաղթողին ընտրել են միջազգային ժյուրիի անդամները, որի կազմում եղել են 20 երկրների ներկայացուցիչներ։

 

«Փոխմիսս Մոլորակ» տիտղոսը շնորհվել է Շվեդիայի մասնակից Ֆրիդա Ֆորնանդերին։

 

Հայաստանի ներկայացուցիչ Դայանա Դավթյանը ճանաչվել է «Միսս նրբագեղություն»։

 

Ռուսները հաղթել են միաժամանակ 4 անվանակարգերում՝ «Միսս հմայք», «Միսս թոփ-մոդել», «Միսս սպորտ» և «Միսս տաղանդ»։ Լատվիան արժանացել է «Միսս մամուլ» տիտղոսին։ Ղրիմից մասնակիցը ստացել է «Միսս անհատականություն» մրցանակ, իսկ հոլանդուհին՝ «Միսս ժպիտ»։ Մյուս երկրների մասնակիցները նույնպես արժանացել են մրցանակների տարբեր անվանակարգերում։

 

Լուսանկարները՝ newsgeorgia.ge-ի

 

 

 

Հայտնի է «Միսս Մոլորակ» մրցույթի հաղթողը. Հայաստանի ներկայացուցիչն արժանացել է «Միսս նրբագեղություն» մրցանակին (նկարներ)