Ռոնալդուն կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգների» գլխավոր հերոսի մասին ֆիլմում
Լուսանկարը՝ GLOBAL LOOK press/Kento Nara-ի
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլև սեփական գովազդով զբաղվող ոչ պակաս տաղանդավոր մասնագետ։ Մարզիկի անձնական և հասարակական կյանքը երբեմն ավելի շատ է հետաքրքրում երկրպագուներին, քան նրա խփած գոլերի քանակը, գրում է Комсомольская правда-ն։
Եվ այդ հետաքրքրությունը, հավանաբար, միայն կաճի։ Չէ՞ որ ամենասեքսուալ ֆուտբոլիստներից մեկը կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում։
Դերը երկրորդական է, սակայն դրա համար նա նույնպես ջանքեր է ներդրել։ Նկարահանվել ֆիլմում նա կկարողանա, եթե թույլ տա նկարահանումներ իրականացնել իր նյույորքյան բնակարանում։ Այդ շքեղ բնակարանը Ռոնալդուն գնել է օգոստոսին՝ 18.5 մլն եվրոյով։
Դրա փոխարեն Ռոնալդուի գործակալը պայմանավորվել է ֆիլմի ռեժիսորի հետ մի քանի հատվածներում մասնակցության մասին։
Ֆիլմը, որը համաձայնել է նկարահանել Մարտին Սկորսեզեն, կպատմի Քրիստիան Գրեյի՝ աղմկահարույց ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպի՝ իտալացի մագնատ Ալեսանդրո Պրոտոյի մասին։ Ըստ սցենարի՝ հենց նա է այդ բնակարանի տերը։ Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Ալեսանդրա Ամբրոսիոն և Չենինգ Տատումը։










