Ավարտվել է Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունը

15:58 • 17.09.15

Ավարտվել է հունվարի 12-ին Գումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության աշխատանքները: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանից:

 

Հարցին, թե երբ պատրաստ կլինի եզրակացությունը, Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի:

 

«Ռուսական կողմն արդեն կատարել էր նման փորձաքննություն, մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ հայկական կողմն էլ կատարի փորձաքննությունը, որը և նշանակվել է»,-ասաց նա:
 

Նշենք, որ ռուսական կողմի եզրակացության համաձայն՝ Վալերի Պերմյակովը մեղսունակ էր ճանաչվել:
 

Հիշեցնենք, որ ռուսական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ 10 տարվա ազատազրկման՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար: