Time-ը հրապարակել է պատմության ընթացքում ամենաժլատ հարուստների ցուցակը. այն գլխավորել է Չարլի Չապլինը (լուսանկարներ)

16:56 • 17.09.15

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է պատմության մեջ ամենաժլատ և խնայող հարուստների ցուցակը։ Հոլիվուդյան դերասան Չարլի Չապլինը գլխավորել է այդ ցուցակը՝ որպես աշխարհի «ամենագլխավոր ժլատ», փոխանցում է Обозреватель-ը։

 

Արտիստը ժամանակին վաստակել է շաբաթական 10.000 դոլար, սակայն ռեստորանում ընթրելիս նա անում էր ամեն ինչ, որպեսզի իր հաշիվը փակեին ընկերները։ Իսկ Բևերլի Հիլզում իր տան շինարարության համար դերասանը հրավիրել է «անվճար» ատաղձագործների։

Charlie Chaplin returns from Europe, October 18, 1921.

Ցուցակում է հայտնվել նաև ամերիկացի նախագահ Ջոն Քենեդին։ Time-ը վստահեցնում է, որ նա չէր օգտագործում հորից ժառանգած 170 մլն դոլարը և խնայում էր մթերքի և հագուստի գնման հարցում։

President Kennedy sails aboard the Manitou off the coast of Maine, 12 August 1962.

Միլիարդատեր Ուորեն Բաֆետը ներառվել է ժլատների ցուցակում, քանի որ ապրում է սովորական տանը և վարում է հասարակ մեքենա, որի համարանիշների վրա գրված է՝ «Խնայող»։

1970-ականներին Ջոն Գեթին համարվում էր մոլորակի ամենահարուստ մարդը, նրա կարողությունը գնահատվում էր 4 մլրդ դոլար։ Սակայն իր առանձնատանը նա հյուրերի համար տաքսաֆոններ էր տեղադրել, որպեսզի նրանց փոխարեն չվճարի։ 1973-ին Գեթին հրաժարվել է վճարել առևանգված թոռան համար։

Anglo-American industrialist and billionaire Jean Paul Getty in his Sutton Place manor house, 3 miles from Guildford, in Surrey, England, January 1973.

1948-ին աշխարհի ամենահարուստ մարդ է հայտարարվել նավթային մագնատ Հարոլդ Հանթը, սակայն նա այնքան ժլատ էր, որ ինքն էր իր մազերը կտրում, իսկ հագուստը կրում էր մինչև ծակվելը։

American oil tycoon and businessman Haroldson Lafayette Hunt in his office, circa 1968.

Նախորդ դարասկզբին ֆինանսիստուհի Հենրիետա Գրինի կարողությունը գնահատվում էր 100 մլն դոլար (ներկայիս՝ 20 մլրդ դոլար)։ Ինչևէ, կինը խնայում էր էլեկտրաէներգիայի հարցում և վարսակը տաքացնում մարտկոցի վրա, ապրում էր վարձակալած էժան բնակարաններում։

Time-ը հրապարակել է պատմության ընթացքում ամենաժլատ հարուստների ցուցակը. այն գլխավորել է Չարլի Չապլինը (լուսանկարներ)