Անջելինա Ջոլին հանդիպել է Կամբոջայի վարչապետի հետ
Հոլիվուդյան ֆիլմերում փայլուն դերակատարմամբ հայտնի Անջելինա Ջոլին պատվով կատարում է նաև ՄԱԿ-ի հատուկ դեսպանի իր առաքելությունը:
Այս մասին գրում է Daily Mail-ը` տեղեկացնելով Ջոլիի և Կամբոջայի վարչապետ Հան Սենի հանդիպման մասին: Ֆան Փենի խաղաղության պալատում կայացած հանդիպմանը Ջոլին վարչապետին ներկայացրել է երկրում գործող Կարմիր քխմերների դաժան ռեժիմի մասին ֆիլմի իր նոր նախագիծը, որը մտադիր է իրագործել նոյեմբերին:










