Արթուր Աբրահամը չի ամուսնացել. մամուլի խոսնակ

11:24 • 19.09.15

Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ամուսնության մասին շրջանառվող   տեղեկությունը, չի համապատասխանում իրականությանը:


Tert.am-ին հայտնեց աշխարհառչակ բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:


Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը  ապրիլ ամսին  Tert.am-ին տված  հարցազրույցում  պատասխանելով իր անձնական կյանքին առնչվող հարցին, ասել էր որ նշանված է  և որ   մոտակա ամիսներին կամուսնանա  Հայաստանում: