68-ամյա ճապոնուհին ձերբակալվել է՝ 8-րդ ամուսնու մահից հետո
68-ամյա ճապոնուհի Չիսակո Կակեհին համարվում է աշխարհի ամենավտանգավոր կանանցից մեկը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` ճապոնական մամուլը նրան անվանում է «Կիոտոյի սև այրի», ում մեղադրում են իր 8-րդ ամուսնու սպանության համար:
Կիոտոյի բնակչուհին 4-րդ անգամ է ձերբակալվում: Ոստիկանության տվյալներով` Կակեհին փոխհարաբերությունների մեջ է եղել 10 տղամարդու հետ, որոնցից 8-ը անսպասելիորեն մահացել են:
Նախկինում կնոջը մեղադրել են նաև Կիոտոյում նախկին ամուսնու, Օսակայում ընկերոջ սպանության, ինչպես նաև Կոբեում մի տղամարդու սպանության փորձի մեջ:
Նշվում է, որ նախկին ամուսինը մահացել էր Կիոտոյի իր առանձնատանը ամուսնությունից ընդամենը 1 ամիս անց: Նրա արյան մեջ ցիանիդի մահացու չափաբաժին էր հայտնաբերվել:










