«Սեքսուալ Քրիստինե Պեպելյանը» հնարավոր է ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում». «Եվրատեսիլի» բլոգ

21:31 • 21.09.15

«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի գործընկեր wiwibloggs.com-ը իր էջում ցանկություն ու ենթադրություն է հայտնում, որ առաջիկա «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Աղբյուրը գրում է, որ Պեպելյանը իր Wednesday Wishlist-ում է` մի ցուցակում, որում առաջարկվում են ցանկալի մասնակիցներն այս կամ այն երկրից:

Եվրատեսիլյան բլոգը գրում է, որ Պեպելյանը իր «երազանքների երգչուհին» է «Եվրատեսիլում», քանի որ սոցցանցերում ունի հետևորդների մեծ բանակ, իսկ վերջերս Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել wiwivision 2015-ի համար:

Աղբյուրի կարծիքով՝ Քրիստինե Պեպելյանը ռոմանտիկա և սեքսուալ գրավչություն է ճառագում, ունի մրցանակներ:

Եվրատեսիլյան բլոգը առաջարկում է նաև, որ ընթերցողները կարծիք հայտնեն, թե ում են ցանկանում տեսնել 2016-ի «Եվրատեսիլում»: