Գերմանիայի 91-ամյա բնակչուհուն մեղադրում են Օսվենցիմում նացիստներին աջակցելու համար
Գերմանիայի Դաշնության Շլեզվիգ-Հոլշտայն շրջանի դատախազությունը 91-ամյա կնոջը կասկածում է «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում 260 հազար սպանություններում ներգրավվածության համար, գրում է korrespondent.net-ը։
Քննության վարկածի համաձայն՝ կինը, ում անունը գերմանական օրենքներով չի բացահայտվում, ՍՍ-ի շարքերում է եղել և 1944 թվականի ապրիլ-հուլիս ժամանակահատվածում նշանակվել է ճամբարի պարետի մոտ որպես կապի օպերատոր։
Դատախազությունը պնդում է, որ նրան կարող է հանցակցության մեղադրանք ներկայացվել, քանի որ նա «օգնել է, որ ճամբարը գործի»։ Մեղադրող կողմը կարծում է, որ գործ հարուցելու մերժման համար հիմքեր չկան։
Հուլիսին նման մեղադրանքով չորս տարվա ազատազրկման է դատապարտվել 94-ամյա Օսկար Գրենինգը, ով Աուշվիցում հաշվապահ է աշխատել։










