92-ամյա ամերիկացին սերենադ է երգել իր մահամերձ կնոջ համար. (տեսանյութ)
Տարեց ամերիկացի Հոուարդ Սերենան սերենադ է կատարել մահվան մահճում գտնվող իր տիկնոջ` 92-ամյա Լորայի համար` դառնալով համացանցի աստղ:
ABC News-ը հայտնում է, որ օրեր առաջ տեղի ունեցած այդ արտասովոր քայլը ֆիքսել և տարածել է տարեց զույգի թոռնուհին Նոր Օռլեանի հիվանդանոցներից մեկում: Տեսանյութը մի քանի օրում միլիոնավոր դիտումներ է հավաքել:
Հոուարդը իր տիկնոջ համար կատարել է Ռոզմարի Քլունիի և Հերրի Ջեյմսի «You'll Never Know» երգը:
Զույգն ամուսնացած է արդեն 73 տարի:










