Հայ իրավաբանների միությունը կոչ է արել դադարեցնել Թուրքիայում հայերի հանդեպ ատելության տարածումը

11:25 • 23.09.15

Սփյուռքում ապրող հայ փաստաբանների ստեղծած միության՝ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչները դատապարտել են Թուրքիայում վերջին շրջանում հայերի հանդեպ տարածվող ատելություն սերմանող խոսքերն ու «Արմեն» որբանոցի վրա իրականացված հարձակումները, գրում է «Ակօսը»։

 

Այդ մասին միության ներկայացուցիչները նամակ են հրապարակել: Թուրքիայի դեսպանատներին ու հյուպատոսարաններին ուղարկված նամակում նրանք կոչ են անում խստորեն դատապարտել նման երևույթները։

 

Սփյուռքում ապրող հայ փաստաբանների ստեղծած միությունը նամակներ է ուղարկել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Կոլումբիայի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խնդրելով հայերի հանդեպ սադրանքներ իրականացնել դրդողների հանդեպ կոչով հանդես գալ:

 

Միության ղեկավար Հարի Տիգրանյանի հեղինակած նամակում խոսվում է «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների հանդեպ իրականացված երկու հարձակումների, Ջիզրեի ոստիկանության՝ բարձրախոսով հնչեցրած կոչի, որում բոլորին «հայ լինելու» համար էին մեղադրում, ինչպես նաև Բուրհան Քուզուի «ահաբեկիչների՝ թլպատված չլինելու» մասին թվիթի մասին։