Ամերիկուհին 11-րդ հարսնացուն է, որը կրել է 120-ամյա հարսանեկան զգեստը
Անգլիական հնագույն հանգավոր ասացվածքն ասում է. «Հարսը պետք է կրի որևէ հին իր, նոր իր, որևէ իր` պարտքով վերցված և կապույտ»: Հետևելով այս ասույթին ամերիկուհին նախընտրել է «հինը»:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Փենսիլվանիայում բնակվող Էբիգեյլ Քինգսթոնը 11-րդ հարսնացուն է, ով կրել է 120-ամյա հարսանեկան զգեստը, որը սերնդեսերունդ փոխանցվել է իր ընտանիքում:
Առաջինն այն կրել է 1895-ին ամուսնացած Մարի Ուորենը, իսկ վերջինն այն կրել է Էբիգեյլի մայրը 1991-ին: Թեև զգեստն ամերիկուհուն հասել է մաշված և խունացած, փորձագետների` 200 ժամ տևած վերականգնումից հետո այն կրելի է դարձել:











