Թուրքիան անվանել է ԻՊ-ի դեմ պայքարին միանալու պայմանը

00:11 • 25.09.15

Թուրքիան պատրաստ է նշանակալի դերակատարություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, սակայն դրա փոխարեն ըմբռնող մոտեցում է ակնկալում   քուրդ զինյալների դեմ իր պայքարի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անկարայի բարձրաստիճան պաշտոնյային:


«Թուրքիան կկիսվի իր փորձով արևմտյան առաջնորդների հետ: Երկիրը աջակցություն է փնտրում, որպեսզի կանխի Մերձավոր Արևելքի վերածումը  ահաբեկչության արտահանողի»,- հայտնել է գործակալության աղբյուրը:


Վերջինիս խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարություն պետք է անի երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ,  որն անցկացվելու է սեպտեմբերի 25-27: