Ավելի լավ է պայքարել գրոհայինների դեմ Սիրիայում, քան սպասել նրանց վերադարձին Ռուսաստան. ՌԴ նախագահ

10:19 • 28.09.15

Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի նիստից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին՝ CBS և PBS հեռուստաընկերությունների համար, որում նշել է, որ նախընտրելի է պայքարել ԽՍՀՄ նախկին երկրներից մեկնած գրոհայինների հետ Սիրիայի տարածքում, քան սպասել նրանց վերադարձին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։


«Նախկին Խորհրդային միությունից ավելի քան 2.000 գրոհային  գտնվում են Սիրիայի տարածքում։ Կա սպառնալիք, որ նրանք կվերադառնան։ Հետևաբար, ինչո՞ւ սպասել նրանց վերադարձին, ավելի լավ է օգնել Ասադին պայքարել նրանց հետ այնտեղ՝ Սիրիայի տարածքում»,- ասել է Պուտինը։


Նախագահը նշել է, որ դա ամենագլխավոր դրդապատճառն է, որը ստիպում է Ռուսաստանին աջակցել Ասադին։ Միևնույն ժամանակ, նախագահը հայտնել է , որ Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական գործողությունների Սիրիայի տարածքում կամ այլ պետություններում։