2 գեղեցիկի միաձուլում. Մոնիկա Բելուչին` Dolce&Gabbana-ի լավագույն զգեստներով (լուսանկարներ)

11:21 • 30.09.15

Սովորաբար, հեղինակավոր նորաձևության տները սիրում են իրենց համար ստեղծագործական մուսա ընտրել անվանի դերասանուհիների, երգչուհիների և այլ բնագավառներում հայտնի կանանց։ Սակայն հարկ է նշել, որ այս տեսակ համագործակցությունների շարքում առանձնանում է «Dolce&Gabbana-Մոնիկա Բելուչի» տանդեմը, որի արդյունքը խելքահան է անում միլիոնավոր տղամարդկանց ու «նախանձի» առիթ տալիս բազմաթիվ կանանց։

 

Ինչպես նշում է Tatler-ը, դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան արդեն 1 տասնամյակից ավելի է, ինչ ստեղծագործում են ու բարձր նորաձևության արվեստի գլուխգործոցներ ներկայացնում` ոգեշնչվելով կրքոտ իտալուհուց։

 

Հետաքրքրական է, որ հատուկ Բելուչիի համար զգեստներ կարելիս դիզայներները նախապատվությունը տալիս են սև գույնին, որը հրաշալիորեն ընդգծում է գեղեցկուհու կանացի և գայթակղիչ մարմնաձևերը։

 

Ստորև գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացնում ենք Բելուչիի ամենատպավորիչ ելույթները` Dolce&Gabbana-ի լավագույն զգեստներով.