Չինացի երիտասարդը ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել շքեղ մեքենաներից կազմված «սրտով»

23:28 • 30.09.15

Չինացի երիտասարդները վերջերս դառնում են ամենախելահեղ ամուսնության առաջարկների հեղինակները: Այս անգամ  Oddity central-ը ներկայացրել է մեծահարուստ չինացու գեղեցիկ ու շքեղ գաղափարը:

 

Երիտասարդը ամուսնության առաջարկի անելիս դիմել է լյուքս դասի  մեքենաների օգնությանը` դրանք դասավորելով սրտի տեսքով, ապա նոր խնդրել աղջկա ձեռքը: Իհարկե, գեղեցիկ  հնարքն իրենն արեց, և տղան ստացավ իր բաղձալի պատասխանը:


Չինական մամուլի համաձայն` Գունաչժոու քաղաքում բնակվող տղան դուրս է եկել քոլեջից իր սեփական բիզնեսը հիմնելու համար և անմիջապես առաջարկություն արել ընկերուհուն, որպեսզի նրանից հեռու վանի բոլոր հնարավոր երկրպագուներին: