Ուկրաինայում ստեղծել են օղի, որը խումհար չի առաջացնում
Ուկրաինացի մասնագետները ստեղծել են համեղ օղի, որը խումհար չի առաջացնում:
«Գազետա»-ն հայտնում է, որ «նոր սերնդի սպիրտը» հաճելի համ ունի և գրանցվել է «Ուկրսպիրտ»-ի կայքում:
«Пшеничная слеза» անվանումով սպիրտը կառույցում համարում են համաշխարհային ձեռքբերում: Իսկ նման սպիրտի ստացման գաղտնիքը հումքն է և բազմամակարդակ մաքրումը, որը թույլ է տալիս նվազեցնել մի շարք վնասակար միկրոխառնուրդների առկայությունը։
Իսկ սպիրտում մեթանոլի ցածր մակարդակը երաշխավորում է գլխացավի բացակայություն: Միջազգային փորձագետ Էնդի Թոմսոնն ասել է, որ ուկրաինական նոր օղին գերազանցում է արտասահմանյան անալոգները:










