Չինուհին թղթադրամների կապոցներ է նետել ոսկերչական խանութի վաճառողի դեմքին՝ իրեն «աղքատի տեղ դնելու համար» (նկարներ, տեսանյութ)

09:18 • 03.10.15

Վրդովված չինուհին թղթադրամների կապոցներ է նետել խանութի վաճառողի դեմքին՝ չցանկանալով, որ նրան աղքատի տեղ դնեն։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Հանդան քաղաքի ոսկերչական խանութում, գրում է The Daily Mail-ը։

 

Կնոջ պահվածքը ցույց տվող տեսանյութը վրդովմունք է առաջացրել Չինաստանի առցանց տիրույթում։ Որոշ օգտատերեր նաև կասկածել են, որ դա կարող է մարքեթինգային հնարք լինել խանութի կողմից։

 

Կին հաճախորդը ոսկյա զարդ է ընտրելիս եղել խանութում: Այնուհետև տեսանյութում լսվում է՝ ինչպես է նա գոռում. «Կարծում ես՝ ես չե՞մ կարող ինձ դա թույլ տալ: Ի՞նչ տեսակի խանութ է սա: Ես կարող եմ ամբողջ փողոցը գնել»,- ասում է նա, այնուհետև իր պայուսակում ինչ-որ բան փնտրում:

 

Տեսանյութում լսվում է՝ ինչպես է նա գոռում. «Դու գիտե՞ս ով է հայրս»: Նա այնուհետև իր պայուսակից թղթադրամներ է հանում և դրանք նետում ժպտացող, բայց ակնհայտորեն շփոթված վաճառողի վրա: Նա տասնյակ հազարավոր յուան արժողությամբ (հազարավոր դոլարներ) թղթադրամներ է նետում վաճառողի դեմքին, մինչև մեկ այլ հաճախորդ միջամտում է։

 

Կինն այնուհետև բացատրում է, որ նա պարզապես ցանկանում էր թևնոց նայել։

Too much dosh: A woman throwing wads of cash at a shop assistant in Handan, China, has angered web users

Walls have eyes: The incident is believed to have taken place on September 25. It was filmed and posted onto Chinese websites

Money matters: Unidentified woman was heard screaming 'You think I can't afford it?' before launching into the money throwing

Treading carefully: Shop assistant was said to have said the wrong thing, which angered the woman who wanted to see a bracelet 

It's raining cash: Handfuls of notes, in 100 Yuan (£10) bills, were thrown. It's estimated to be worth tens of thousands of Yuan

You're in public: Another shopper intervened and stopped the woman throwing any more cash as shop assistant looked on

 

 

Չինուհին թղթադրամների կապոցներ է նետել ոսկերչական խանութի վաճառողի դեմքին՝ իրեն «աղքատի տեղ դնելու համար» (նկարներ, տեսանյութ)