Ջիմ Քերիի ընկերուհին ինքնասպանություն է գործել դերասանի դեղերով (լուսանկարներ)

19:18 • 04.10.15

Ամերիկացի հայտնի դերասան Ջիմ Քերիի ընկերուհին ինքնասպանություն է գործել այն դեղերով, որոնք բժիշկը դուրս էր գրել հենց դերասանի համար:

Page Six տաբլոիդը հայտնում է, որ իր տվյալներով` Քերիի ընկերուհին` իռլանդացի դիմահարդարող Քաթրինա Ուայթը, 3 տարբեր տեսակի դեղամիջոցներ է օգտագործել: Խոսքը ճնշման կարգավորման միջոցների ու քնաբերների մասին է:

Հետաքրքրական է, որ Քերին դեղերը գնել է հորինված անունով։ 

Անցած շաբաթ 53-ամյա Քերիի 28-ամյա ընկերուհին դրամատիկ ձևով վերջ էր տվել կյանքին` դերասանի հետ բաժանվելուց օրեր անց: