«Կատարյալ չափսեր» ունեցող մոդելն իր ապրուստը վաստակում է ջինսեր փորձելով

00:14 • 08.10.15

Oddity Central-ներկայացրել է 34-ամյա մոդել Նատաշա Վագների ինքնատիպ զբաղմունքը, որը նրա համար նաև ապրուստ վաստակելու միջոց է:


Ըստ ամերիկյան ջինսային արտադրության չափանիշների` ամերիկուհու հետույքի կատարյալ չափսերը թույլ են տալիս նրան օգնել ջինսերի արտադրությանը: 1.72 մետր հասակով և 28 չափսի գոտկատեղով  մոդելը «կենդանի մանեկենի» դեր է կատարում: Նրա օգնությամբ  «կատարյալ» ջինսեր են ստեղծվում:


Վերջին 14 տարում ամերիկուհի մոդելը իր ապրուստը վաստակում է հենց  ջինսեր փորձելով այնպիսի ապրանքանիշերի համար, որոնցից են Gap, Lucky Brand, Old Navy, Levi’s, Paige, Vince և այլ արտադրողներ: