Վթարի է ենթարկվել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը

13:11 • 08.10.15

 

«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hոկտեմբերի 7-ին, ժամը 08.50-ին Երևանի Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ վթարի ենթարկված Ջուլիետա Վիրաբյանը Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրն է: Նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից Tert.am-ին ասացին, որ կոտրել է ազդոսկրը:
 

«Հիմա գտնվում է հիվանդասենյակում ՝ հետազոտությունների փուլում է, որից հետո կորոշեն՝ ինչ բուժում կատարեն»,-ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:

 

Վթարի է ենթարկվել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը