Հոլանդացի ուսուցչուհին ինքնատիպ միջոց է գտել աշակերտներին մարդու մարմնի կառուցվածքը բացատրելու համար

01:30 • 10.10.15

Boredpanda-ն ներկայացրել է Դեբի Հիրկենսի նորարար մոտեցումը դասապրոցեսին: Նիդեռլանդների դպրոցներից մեկում աշխատող կենսաբանության ուսուցչուհին ինքնատիպ միջոց է գտել  աշակերտներին մարդու կառուցվածը ներկայացնելու համար:


Կրեատիվ ուսուցչուհին  կանգնել է իր սեղանի վրա և հանել իր հագուստը, որի տակից կրում էր մարդու օրգանները, ոսկորները և մկանային համակարգը հստակ պատկերող նկարներով հագուստ:


Նա մի քանի անգամ զգեստափոխվելով ներկայացրել է մարդկային օրգանիզմի մաս կազմող օրգան համակարգերը: Հագուստները ուսուցչուհին գտել է համացանցի միջոցով և դպրոցի տնօրենի հետ խորհրդակցելուց հետո իրագործել է իր մտահղացումը: